Մեդալների հարուստ ավարով

30.07.2021 15:33
5494

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում հուլիսի 27-ին եւ 28-ին տեղի ունեցավ քիք-բոքսինգի ուժեղագույն ակումբների հանրապետության առաջնությունը: Այս անգամ եւս իրենց բարձր կարգը հաստատեցին քիք-բոքսինգի «Գարեգին նժդեհ» ակումբի սաները (մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան): Կապանցի պատանի բռնցքամարտիկները մայրաքաղաքից մեդալների հարուստ ավարով վերադարձան՝ 9 ոսկի, 3 արծաթ: Ընդ որում՝ 13-15 տարեկանների մրցապայքարում Վաչե Գյուլբուդաղյանը (մինչեւ 52 կգ քաշային կարգ) եւ 7-9 տարեկանների մրցապայքարում Տիգրան Դավթյանը (մինչեւ 36 կգ քաշային) երկու անգամ մասնակցեցին (երկու ոճով) եւ երկու անգամ էլ բարձրացան պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին: Մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթով, մեդալով և պատվոգրով:

Հաջողություններն ակումբի մարզիչ Արայիկ Սարգսյանի հետեւողական աշխատանքի շնորհիվ է, ով, ի դեպ, մրցումներից հետո արժանացավ պատվոգրի՝ Հայաստանի քիք-բոքսինիգի զարգացման, ամրապնդման եւ ֆեդերացիայի հետ համագործակցության համար:

Մի քանի օր առաջ ուրախ լուր հայտնվեց լրահոսում. միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հերթական նստաշրջանում քիք- բոքսինգը ճանաչվել է օլիմպիական մարզաձեւ: Մնում է ենթադրել, որ պատանի քիք-բռնցքամարտիկների հետեւողական  պարապմունքների  դեպքում, կարող ենք ակնկալել, որ այդ մրցաձեւում եւս, ինչպես կապանցի հեռացատկորդ Լեւոն Աղասյանը, կունենանք մեր պատվիրակը հաջորդ օլիմպիական խաղերում: Քիք-բոքսինգի ֆեդերացիան  մարզաձեւի ակումբների մարզիչների առջեւ խնդիր է դրել լրջորեն հետեւել պատանի մարզիկների վարպետության աճին:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40