Ծատրյան Անդրանիկ․ Արցախը պաշտպանելու մեկնեց կամավոր

11.05.2021 17:13
5732

Ծատրյան Անդրանիկ Սերժիկի, ծնվել է 1987թ. սեպտեմբերի 30-ին Ագարակ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է  Ագարակ քաղաքի դպրոցում։ Սովորել է Երեւանի մենեջմենթի համալսարանում, մասնագիտությամբ իրավագետ էր։ Աշխատում էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ մեքենավար։Ամուսնացած էր՝ ունի 2 դուստր։

Անդրանիկի մասին զրուցում ենք կնոջ հետ, պատմում է, որ կրտսեր դուստրը մի քանի ամսական է եղել ու հայրիկին չի հիշում, իսկ ավագը, ով սովոր էր իր բոլոր նկարները հայրիկին ցույց տալ, հիմա նկարները երկնքին է ցույց տալիս, որ հայրիկը նայի, տխրում, մինչեւ իսկ լաց է լինում, երբ հայրիկը, գոնե երկնքից, սպասված գովասանքները չի ասում․․․

Անդրանիկ Ծատրյանի ու իր ընտանիքի մասին խոսելիս հարեւանների աչքերն արցունքոտվում են․ «Օրինակելի ընտանիք ասվածը նրանց մասին է, այնքան շատ էին իրար սիրում, շատ-շատ ափսոս էր, հիանում էինք նրանցով, հիմա չգիտենք էլ՝ հանդիպելիս ինչ ասենք․․․»։

Անդրանիկը Սյունիքում էր ծնվել, սյունեցին գիտի, որ թուրքի կողքին զենքը ձեռքին են ապրում, որ թուրքը միայն սրի լեզուն է հասկանում, սյունեցին չզարմացավ, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, այլ զենք առավ ու կանգնեց զինվորի կողքին․ Անդրանիկն էլ ընկերների հետ նախ՝ Սյունիքի դիրքերը պահելու մեկնեց, ապա՝ Արցախ։ Արցախ մեկնելու որոշումն Անդրանիկինն էր, նա կամավոր էր միացել Արցախի պաշտպանությանը․․․

Ընտանիքի անդամներին չէր ասել, որ Արցախում է, չէր ցանկացել նրանց անհանգստացնել։ «Զանգահարելիս այնքան հանգիստ ու զվարթ էր խոսում, ասես՝ ինքն առողջարանում էր, ոչ թե առաջնագծում, նա չափազանց հոգատար էր, բացառիկ հայր, բացառիկ մարդ», պատմում է կինը։

Անդրանիկը հաճախ էր զանգահարում, կինը չէր էլ պատկերացնում, որ հոկտեմբերի 10-ի իրենց խոսակցությունը վերջինը կլինի, որ ժամեր անց՝ հոկտեմբերի 11-ի լուսաբացին, Անդրանիկը ԱԹՍ-ի առաջին հարվածից հետո չի շտապի թաքստոց գտնել, այլ իր բնույթի համաձայն, կմնա ծանր վիրավոր ընկերոջն օգնելու եւ ինքն էլ կանմահանա Իշխանաձորում։

Անդրանիկ Ծատրյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով՝ հետմահու։

 

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40