ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2023 10:36
820

արգելի՛ հայրենակիցներ, պատվարժա՛ն վետերաններ, պարոնա՛յք գեներալներ, սպանե՛ր, զինվորնե՛ր և ազատամարտիկնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս տոնի՝ Բանակի օրվա առթիվ։

Հունվարի 28-ը առանձնահատուկ խորհուրդ է պարունակում իր մեջ՝ արժանապատվության և պաշտպանված լինելու զգացողություններով։ Դժվարին է եղել մեր ազգային բանակի ծնունդը: Մեր բանակը կայացել է առաջին հերթին մեր մայրերի անափ համբերության, նրանց զավակների՝ մեր հազարավոր եղբայրների անկոտրում կամքի, կյանքի ու արյան գնով, բանակաշինության գործի նվիրյալների, հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Այս 31 տարիների ընթացքում մեր ունեցած հաղթանակների կողքին ունեցանք նաև դժվարություններ և կորուստներ։ Սակայն պետք է հասկանանք, որ եղած կորուստներից պետք է դասեր քաղել և նոր հաղթանակներով սպիացնել այն վերքերը, որոնք ունենք։ Ցավոք, դավադիր գնդակից զոհված մեր տղաներին չի լինի ետ վերադարձնել, բայց նրանց սխրանքը սերունդներին փոխանցելու լավագույն հայրենասիրական դասն է, որն ամրացնում և հզորացնում է մարտական ոգին։

Այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, հայոց բանակը հուսալիորեն պաշտպանելով մեր պետության սահմանները՝ շարունակում է պատվով կատարել իր սրբազան առաքելությունը։ Հպարտ ենք, որ մեր բանակի մարտունակության շնորհիվ հաճախ չենք էլ հիշում, որ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում։

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Օրվա հրամայականն է գնահատել մեր կարողությունները, համազգային հոգատարություն ցուցաբերել հայոց բանակի՝ ՀՀ-ի ավագ որդու նկատմամբ ամենօրյա աշխատանքով ու բարեկամեցողությամբ անհատապես ստանձնելով նրա շարունակական կատարելագործման պատասխանատվությունը։

Հայոց Բանակի 31-րդ տարեդարձի օրը մեր խոնարհումն ենք բերում այն նվիրյալներին, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, ովքեր կորստի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին և այն 15 լուսե տղաների առջև, ովքեր օրերս դարձան դժբախտ պատահարի զոհ։

Մենք վստահորեն նայում ենք առաջ, քանզի ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս Ձեզ սիրելի զինվորականներ: Կրկին շնորհավորելով բոլորիս Հայոց փառապանծ բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ՝ մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն և բարօրություն։

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56