Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2025 11:24
572

Հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, համաշխարհային տոնացույցում կարևոր տեղ է զբաղեցնում։ Տարիներ շարունակ նշվում է նաև մեր երկրում՝ որպես երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց բարեկեցության ու առողջ զարգացման օր։

Հայաստանում երեխաները գտնվում են պետության և համայնքների ուշադրության կենտրոնում։ Մեր համայնքում ևս մշտապես իրականացվում են ծրագրեր՝ ուղղված երեխաների կրթության, առողջության, զարգացման ու հանգստի ապահովմանը։ Այդ աշխատանքները կազմակերպվում են համայնքապետարանի, համապատասխան պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ։

Սիրելի՛ երեխաներ,

Ձեր պաշտպանության, կրթության և լիարժեք մանկության ապահովումն այսօր, ինչպես միշտ, առաջնահերթություն է։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր պատրաստակամությունը՝ ապահովելու ձեզ համար անվտանգ և արժանապատիվ պայմաններ՝ ապրելու, սովորելու և զարգանալու։

Հարգելի՛ ծնողներ, դաստիարակներ և մանկավարժներ,

Ձեր դերը երեխաների խնամքի, դաստիարակության և արժեքների փոխանցման գործում մեծ է և շարունակական։ Համայնքապետարանը կարևորում է ձեր ներգրավվածությունն ու աջակցությունը՝ երեխաների բարեկեցությանն ուղղված գործընթացներում։

Շնորհավորում եմ հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր երեխաներին խաղաղ, առողջ, զարգացող ու ուրախ մանկություն։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40