Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ

08.03.2025 10:20
595

Սիրելի՛ մայրեր, քույրեր և աղջիկներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային լուսավոր տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ Առանձնահատուկ առիթ է խոսելու ձեր անփոխարինելի դերի մասին՝ ընտանիքում, հասարակության մեջ, մեր երկրի զարգացման և ազգային արժեքների պահպանման գործում։

Դարեր շարունակ հայ կինը եղել է ազգապահպանության հիմնասյունը, մեր մշակութային և հոգևոր ժառանգության կրողը։ Նրա հոգատար ձեռքերն են կերտել մեր ընտանիքները, նրա սիրո ջերմությունն է միավորել մեզ, իսկ նրա ուժն ու իմաստնությունը նպաստել են մեր հայրենիքի ամրապնդմանը։ Անցյալի փոթորկուն տարիներից մինչև մեր օրերը դուք ոչ միայն եղել եք ընտանեկան օջախի պահապանները, այլև կարևոր դերակատարում եք ունեցել կրթության, գիտության, մշակույթի, պետականաշինության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Մենք խոնարհվում ենք այն մայրերի առջև ում սրտերում կարոտն ապրում է ցավի ու հպարտության խառնուրդով։ Ձեր որդիների սխրանքն անմահ է մեր պայքարի, նպատակների, ապրելու իրավունքի մեջ։ Մեր բոլորի պարտքն է՝ արժանի լինել նրանց զոհողությանը, շարունակել նրանց չավարտած գործը։ Ձեր տոկունությունը հիշեցնում է, որ սերն ու հավատարմությունը դեպի հայրենիք երբեք չեն մարում։

Սիրելի՛ կանայք, ձեր նվիրումը, անկոտրում կամքը, բարությունն ու հոգատարությունը աշխարհի ամենագեղեցիկ ուժն են։ Դուք ամեն օր նոր լույս եք բերում մեր կյանք՝ ձեր սիրով, համբերատարությամբ ու քնքշությամբ։ Ձեր ջանքերի շնորհիվ են սերունդները դաստիարակվում ազնվության, պատասխանատվության և հայրենասիրության ոգով, ձեր շնորհիվ է, որ մեր հասարակությունը կայուն ու ամուր է։

Թող այս տոնը ևս մեկ առիթ լինի ձեզ գնահատելու, երախտագիտության խոսքեր հղելու և բարձրացնելու ձեր դերն ու կարևորությունը մեր կյանքում։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, անսպառ սեր, խաղաղություն և ամենայն բարիք։ Թող ձեր հոգին միշտ լեցուն լինի ջերմությամբ, ձեր ընտանիքներն ապրեն սիրո և փոխըմբռնման մթնոլորտում, իսկ ձեր բոլոր նախաձեռնությունները պսակվեն հաջողությամբ։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40