Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

23.05.2025 12:52
494

Սիրելի շրջանավարտներ, ծնողներ, ուսուցիչներ և կրթության ոլորտի նվիրյալ աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի տոնական օրվա առիթով։

Սիրելի շրջանավարտներ , տարիների ուսումնական ճամփորդությունը հասնում է իր ավարտին՝ դուք՝ շրջանավարտներդ հրաժեշտ եք տալիս դպրոցին, որտեղ կերտվել է ձեր աշխարհայացքը, ձևավորվել են արժեքներն ու ձգտումները՝ թողնելով հիշողություններով լեցուն էջեր, անկեղծ ժպիտներ, ձեռքբերումներ, երբեմն էլ դժվարություններ։

Դուք անցել եք մի կարևոր ճանապարհ, որի ընթացքում կոփվել եք, հասունացել, գիտելիքներ և մարդկային փորձ եք կուտակել։Դպրոցը եղել է ձեր երկրորդ տունը, ձեր առաջին փորձերի, առաջին հաղթանակների ու երբեմն էլ՝ առաջին հիասթափությունների վայրը։

Այս տարիներին դուք սովորել եք սիրել, հավատալ, ձգտել ու հաղթահարել կարևոր դասեր, որոնք ձեզ հետ կմնան ամբողջ կյանքում։

Սիրելի շրջանավարտներ, վստահ եմ, որ ձեր առջև բացվող կյանքի նոր փուլում կընտրեք ճիշտ ուղին, կգտնեք ձեր տեղը մեր հայրենիքի զարգացման գործում և կլինեք բանիմաց, ազնիվ ու հոգատար քաղաքացիներ։

Անկախ նրանից՝ ինչ ուղի և մասնագիտություն կընտրեք և որտեղ կշարունակեք ձեր կրթությունը, առաջին հերթին եղեք լավ մարդ։ Մնացեք ազնիվ, պատասխանատու, սիրող և ծառայող՝ ձեր ընտանիքին, շրջապատին, հայրենիքին։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ուսուցիչներին՝ իրենց անձնուրաց աշխատանքի, նվիրումի և համբերության համար։

Ձեր շնորհիվ են մեր երեխաները դառնում գիտակից քաղաքացիներ, բարեկիրթ անհատներ, հայրենասեր սերունդ։ Ձեր առաքելությունը պարզապես կրթելն ու դաս տալը չէ, այլ՝ ոգեշնչելն ու ուղի ցույց տալը։

Շնորհավորում եմ նաև ծնողներին, ովքեր ցուցաբերել են անփոխարինելի աջակցություն իրենց զավակների կրթական ուղու ամբողջ ընթացքում : Վերջին զանգի օրը ձեր հպարտության, հուզմունքի և գնահատանքի օրն է։

Սիրելի շրջանավարտներ, հիշեք՝ որքան էլ հեռանաք ձեր դպրոցից, ձեր արմատներից, մանկության միջավայրից, մի մոռացեք վերադառնալ։ Ձեր ծննդավայրը, համայնքը միշտ սպասում է ձեզ, ձեր կողքին է, ձեր ձեռքբերումներով ուրախանում է, իսկ դժվարություններով ` ապրում։

Դուք մեր համայնքի վաղվա պատասխանատու քաղաքացիներն եք, և վստահ եմ՝ միասին կարող ենք կերտել զարգացող, ուժեղ և կենսունակ համայնք։

Սրտանց ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ։Թո'ղ ձեր ապագան լուսավոր լինի, նպատակներն՝ իրագործելի, ձեռքբերումները՝ համայնքի, պետության ու ամբողջ հայ ազգի հպարտության աղբյուր։

Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ։ Թող այս Վերջին զանգը լինի սկիզբ նոր նվաճումների, և թող ձեր ճանապարհը լուսավորվի հավատով, վստահությամբ և անսպառ ուժով։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34