Մեղրիից Ջուլֆա տանող ճանապարհին զբոսաշրջային նոր ենթակառուցվածքներ կստեղծվեն

19.12.2023 14:34
2609

Այցը Սյունիքի մարզ ճանաչողական բնույթ է կրել՝ մասնագետներին հնարավորություն տալով գործնական նոր ծրագրեր մշակել։

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հանդիպել է Իրանի «Արաս» տնտեսական գոտու կազմակերպության Մշակույթի և զբոսաշրջության փոխնախագահ Մոհսեն Մոհամմադ Զադեի հետ։ Նրանց ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի աշխատակիցը։

Այցը Սյունիքի մարզ ճանաչողական բնույթ է կրել՝ մասնագետներին հնարավորություն տալով գործնական նոր ծրագրեր մշակել։

Փոխնախագահ Մոհսեն Մոհամմադ Զադեն նշել է, որ գլխավոր նպատակներից է հնարավորինս հեշտացնել ՀՀ քաղաքացիների մուտքը ԻԻՀ։ Կստեղծվեն հարմարավետ հյուրանոցային կեցության և երթևեկության միջոցներ զբոսաշրջիկների համար։

Առաջարկվել է տեղադրել ցուցանակներ Մեղրիից Իրան տանող ճանապարհի երկայնքով, որում պատկերված կլինեն Ջուլֆա քաղաքի պատմական հուշարձանները (գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում) ։ Դա կնպաստի բնակչության և զբոսաշրջիկների տեղեկացվածության բարձրացմանը, նաև առևտրից զատ՝ նրանք կարող են այցելել և մոտիկից ծանոթանալ հայկական հուշարձաններին մյուս կողմում։

Ըստ իրանական կողմի՝ պլանավորվում է հաջորդ տարի հոկտեմբեր ամսին կազմակերպել 4-օրյա «Նռան» փառատոն երկու կողմերում՝ և՛ Մեղրիում, և՛ Ջուլֆայում։ Մեղրի համայնքի ղեկավարը նշել է, որ Մեղրին նախկինում ունեցել է նման փառատոն։

Ամփոփելով հանդիպումը՝ Մոհսեն Մոհամմադ Զադեն տեղեկացրել է, որ նախատեսում են հատուկ ծառայություններ դեկտեմբեր ամսվա և Ամանորի համար։

ՀՀ քաղաքացիներն անվճար կերպով Մեղրի-Նորդուզ անցակետից կտեղափոխվեն Ջուլֆա, որը մոտավորապես 1 ժամ հեռավորություն ունի անցակետից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40