Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանի տոնական ուղերձը

31.12.2021 23:42
4070

Սիրելի՛ հայրենակիցներ

Ճանապարհում ենք ևս մեկ տարի, և հնի ու նորի ճամփաբաժանին, կամա֊ակամա, բոլորս էլ վեր ենք լուծում անցնող տարվա ձեռքբերումները, հաջողությունները, արված աշխատանքներն ու ծրագրավորում հետագա գործունեությունը։

Վերջին 2 տարին մեր պետության համար ծանր ժամանակաշրջան էր։ Համավարակն ու պատերազմն անդառնալիորեն փոխեցին յուրաքանչյուրիս կյանքի հունն ու շրջադարձային ընթացք տվեցին։ Երկամյա ճանապարհին բազում կորուստներ ունեցանք՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային։ Սյունիքը մեր դարավոր թշնամու հետ սահմանակից դարձավ։ Ցավից, կորստից կծկվեցինք ու մի բուռ դարձանք։

Սակայն տխրելու և ընկճվելու էլ ժամանակ չունենք։ Բոլորս պետք է փյունիկի պես վեր հառնենք, ապրելու, հայրենի երկիրը շենացնելու ուժ գտնենք մեր մեջ։

Նոր տարվա նախաշեմին մաղթանքս անհրաժեշտության հենքով է. թող խաղաղություն լինի մեր երկրում և երջանկությամբ պարուրվի յուրաքանչյուր հայի օջախ։

Այս տարի, բոլորիս համար դժվարին ժամանակահատվածում, ստանձնեցի Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնը։ Լավ գիտակցելով սահմանամերձ մարզի առջև ծառացած լուրջ մարտահրավերներն ու խնդիրները, պարտավորվում եմ իմ կողմից անել հնարավորն ու անհնարինը՝ ձեր ուսերից փոքր բեռն անգամ վերցնելու համար։ Ամենաբարի ցանկություններով կրկին շնորհավորում եմ ձեր գալիք Նոր տարին։ Թող խաղաղությամբ բացվող արշալույսները լցված լինեն մանկան ճիչերով, հայի ստեղծագործ մտքի թռիչքը նոր հաղթանակներ բերի Հայաստանին և թող մայրական աչքերում երջանկության արցունքներ լինեն առհավետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40