Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00
573

1921 թ. հուլիսին ավարտվեց նախկին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի խորհրդայնացման գործընթացը: Գավառի՝ Խորհրդային Հայաստանին անցած մասից 1921 թ. օգոստոսին կազմակերպվեց Զանգեզուրի գավառը՝ Սիսիանի, Ղափանի, Գորիսի, Տեղի, Տաթևի և Մեղրիի գավառակներով:

Մեկ տարի չանցած՝ Մեղրիի գավառակն առանձին գավառի վերածվեց: Մեղրու գավառը Խորհրդային Հայաստանի 9 գավառներից ամենափոքրն ու ամենասակավամարդն էր. 1926 թ. տարածքը 742,8 քառ. կմ էր, բնակչությունը՝ 8139 մարդ: Այն իր առանձին գոյությունը պահպանեց մինչև 1929 թ. հուլիսը, երբ ընդգրկվեց Երևանի գավառի մեջ:

Արդեն 1930 թ. սեպտեմբերին կազմակերպվեց Մեղրու շրջանը:

Մեղրու գավառի գոյության ողջ ընթացքում խնդրահարույց էր Խորհրդային Ադրբեջանի Կարյագինոյի (Ջաբրայիլ) գավառի հետ ունեցած սահմանը: Հիմնական վեճը Արաքս գետի ափամերձ տարածքում գտնվող 3 գյուղերի` Նյուվադիի, Էյնաձորի, Թղութի (միասին ունեին 664 բնակիչ) պատկանելության խնդիրն էր:

Ադրբեջանը հավակնություններ էր հանդես բերում նաև Մեղրու Կարճևան գյուղի հողատարածքների նկատմամբ:

Տարիներ տևող քննարկումներից հետո Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահությունը 1929 թ. փետրվարի 18-ին որոշեց Նյուվադի, Էյնաձոր և Թղութ գյուղերն իրենց հողատարածքներով փոխանցել Մեղրիի գավառին, իսկ Մեղրու գավառի Կարճևան և Օրդուբադի գավառի Քիլիտ գյուղերի սահմանային վիճելի համարվող հողամասը գրեթե հավասարապես բաժանել երկու գյուղերի միջև:

Հաջորդ ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Մեղրու հատվածում սահմանագծման աշխատանքներ կատարվեցին:

 

Համո Սուքիասյան

Պատմական գիտությունների թեկնածու

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40