Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

10.09.2018 13:05
1259

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են  «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:

«Ժառանգություն» կուսակցությունը  քարոզարշավի մեկնարկը կազդարարի  Շառլ Ազնավուրի անվան հրապարակից:  Քարոզարշավի մեկնարկը կուղեկցվի բացօթյա ասուլիսով: «Ժառանգության» համամասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Լույս» դաշինքը  քարոզարշավի մեկնարկը կտա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կսկսի Էրեբունի վարչական շրջանից: Դաշինքի ավագանու համամասնական ցուցակի ներկայացուցիչներն օրվա ընթացքում  բակային հանդիպումներ կունենան, իսկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանի հրապարակում օրը կեզրափակեն հանրահավաքով: «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա Նուբարաշեն համայնքում: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի 2018 թվականի ավագանու արտահերթ ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը պաշտոնապես կազդարարի սեպտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Միքայել Մանուկյանը:

«Երևանի հանրություն» դաշինքը քարոզարշավը կմեկնարկի ասուլիսով: «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի ծրագրային հիմնադրույթների և մեկնարկող քարոզարշավի մասին» թեմայով հրավիրված ասուլիսին կխոսեն դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Անահիտ Թարխանյանը,  Արամ Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը:

«Հայք» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Երևանի տարբեր հատվածներում նախընտրական բուկլետներ բաժանելով: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Գևորգ Հովսեփյանը:

«Ռեֆորմիստների» կուսակցությունը  քարոզարշավի մեկնարկը կտա համակիրների հավաքով, որում ելույթ կունենա կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Ավետյանն է:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը դեռևս որոշում չունի, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցությունը նախատեսում է քարոզարշավն անցկացնել բակային հանդիպումներով: Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցությունը դեռևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մհեր Շահգելդյանը:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը ևս չի հայտնել, թե ինչպես են տալու քարոզարշավի մեկնարկը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը:

Քարոզարշավի մեկնարկի միջոցառման մասին որոշում դեռևս չի կայացրել նաև «Երևանցիներ»դաշինքը: Դաշինքի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

armenpress.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40