Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը․ օրակարգում քաղաքապետի ընտրությունն է․ ՈՒՂԻՂ

10.10.2023 10:21
829

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Ավագանու նիստի օրակարգում հետևյալ հարցերն են․

1․Քաղաքապետի ընտրություն
2.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում
3.Ավագանու հերթական նիստի  գումարման օրվա սահմանում։

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։

Քանի որ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից որևէ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն հավաքել, Երևանի քաղաքապետը կընտրվի ավագանու առաջին նիստում՝ քվեարկությամբ։ Ընդդիմադիր քաղաքական ուժերին այս ընթացքում չհաջողվեց համաձայնության հասնել քաղաքապետի ընտրության հարցում։ Ընդդիմադիր ուժերից «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ բոյկոտելու են առաջին նիստը՝ ակնկալելով, որ նիստը կբոյկոտի նաև «Հանրային ձայն» կուսակցությունը, ինչի արդյունքում քվորում չի ապահովվի, քաղաքապետ չի ընտրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։ «Հանրային ձայն» կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ մասնակցելու է ավագանու առաջին նիստին, քանի որ այս իրավիճակում իրենց համար անընդունելի է Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը։ Եթե «Հանրային ձայն» կուսակցությունը մասնակցում է  նիստին և քվորում ապահովում, այդ դեպքում Երևանի քաղաքապետ ընտրվում է քվեարկության մասնակիցների առավել շատ ձայներ հավաքած թեկնածուն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով ստացել է 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ,  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 12 մանդատ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 մանդատ, «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22