Մեկնարկել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

07.04.2017 11:50
2200

Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գյուղական համայնքների եւ Արաքս գետով պարփակված տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Սյունիք ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձեւերը հաստատելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունենալով առեւտրի արտոնյալ ռեժիմ ԵՄ հետ եւ ընդհանուր սահման ԻԻՀ հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային եւ գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առեւտրային եւ լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար: Ազատ տնտեսական գոտին առավել արդյունավետ կգործի ԻԻՀ սահմանագծին՝ Սյունիքի մարզում, ինչը կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ նաեւ կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացման, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդման, ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ հետ առկա հարաբերությունների եւ տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործման: ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի նպաստել ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, ազգային տնտեսության գլոբալ մրցունակության բարձրացմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության ձեռքբերումների առավել արդյունավետ օգտագործմանը՝ հօգուտ երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կարեւորելով ազատ տնտեսական գուտու ստեղծումը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Վրաստանի գործընկերներին ուղարկել այդ տեղեկատվությունը հարթակի պատրաստ լինելու վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք պայմաններ տրամադրել տվյալ երկրների տնտեսվարողներին, որոնք շահագրգռված են համագործակցելու իրանական կողմի հետ», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը հետաքրքրվել է նախարարից, թե որ փուլում են գտնվում իրանական կողմի հետ արտահանման ընկերության ձեւավորման վերաբերյալ բանակցությունները: Ս.Կարայանը տեղեկացրել է, որ բանակցություններն ակտիվ ընթանում են եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալը 10 օր առաջ այցելել է Իրան, որտեղ քննարկումներ են իրականացվել: Իրանական կողմը խոստացել է, որ մոտ ժամանակներս այդ կազմակերպության ձեւավորման վերաբերյալ առաջարկություն կներկայացնի: Կարեն Կարապետյանը հորդորել է հետեւողական լինել այդ հարցում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ դադարեցվել է «Ինստիգեյթ ռոբոտիքս» ՓԲԸ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվությունը: Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հանձնարարել է տեղեկանք պատրաստել ազատ տնտեսական գոտիների եւ այնտեղ գործունեություն ծավալող ընկերությունների գործունեության արդյունավետության վերաբերյալ:

gov.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40