ՌԴ-ին ուղղված հեռահար հարվածը կփոխի հակամարտության էությունը, Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք. Զախարովա

20.11.2024 14:49
613

Մոսկվայի պատասխանը Ռուսաստանի տարածքում արևմտյան հեռահար հրթիռների հարձակումներին համարժեք և շոշափելի կլինի. Կիևի կողմից նման զինատեսակների օգտագործումն արմատապես կփոխի հակամարտության էությունը:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր տարածքում Կիևի կողմից հեռահար հրթիռների օգտագործումը նշանակում է ԱՄՆ-ի և նրա արբանյակների անմիջական մասնակցությունը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին, ինչպես նաև հակամարտության էության և բնույթի արմատական փոփոխությանը»,- ասել է դիվանագետը։

Զախարովան միաժամանակ ընդգծել է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք այս տեղեկությունը տարածող լրատվամիջոցները հիմնվում են պաշտոնական աղբյուրների վրա։ Սակայն ակնհայտ է, որ Կիևի արևմտյան դաշնակիցները մարտական գոտում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունների ֆոնին «խաղադրույք են կատարում Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը սրելու վրա՝ փորձելով հասնել պատրանքային նպատակին՝ Մոսկվային ռազմավարական պարտություն պատճառելուն։ Սակայն ոչ մի հրաշք զենք, որի համար աղոթում են Զելենսկին և նրա կամակատարները, չեն կարող ազդել հատուկ գործողության ընթացքի վրա»,- նշել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 25-ի խոսքերը, երբ ՌԴ ղեկավարը հստակ նշել էր, թե ի՞նչ է իրականում նշանակում ՆԱՏՕ-ի գերճշգրիտ հեռահար զենքի կիրառման «թույլտվություն» ձևակերպումը։

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40