Մեկնարկել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նորոգման աշխատանքները

09.01.2023 21:55
2499

Օրերս Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեկնարկել են շենքի մասնակի նորոգման և ջեռուցման համակարգի վերականգնման աշխատանքները:

Համայնքի ղեկավարը այցի շրջանակում դիտարկել է կատարված աշխատանքները, զրուցել շինաշխատանքները համակարգող անձնակազմի հետ և տեղում քննարկել հետագա անելիքները։ Համայնքում իրականացվող աշխատանքների որակը որպես գլխավոր նախապայման սահմանելով՝ Գևորգ Փարսյանը համայնքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական և ամենօրյա այցերի միջոցով վերահսկել աշխատանքների ողջ ընթացքը։

Համայնք–պետություն համագործակցության շնորհիվ մարզադպրոցը կապահովվի լոկալ ջեռուցման համակարգով, դահլիճները՝ գազի տուրբո վառարաններով, իսկ մարզադահլիճի գոյություն ունեցող սպորտային վինիլե հատակի վրայից կկառուցվի ժամանակակից չափորոշիչներին համապատասխան փայտե մանրահատակ։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի մատուցվող արտադպրոցական ծառայությունների որակը և 21 աշխատակիցների կողմից 233 սաների համար մատուցվող կրթադաստիարակչական գործընթացները կկազմակերպվեն առավել բարեկարգ և հարմարավետ պայմաններում։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 35 657 013 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 21 394 207 ՀՀ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 40%` 14 262 805 ՀՀ դրամ:

Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02