Մեկնարկեց «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը. Բրյունետը ելույթ կունենա 17 համարի ներքո. ՈւՂԻՂ

13.05.2023 23:10
913

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում մայիսի 13-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա 17-րդ համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Համլետ Առաքեյանը:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես են գալիս Ավստրիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Սերբիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Իսպանիան, Շվեդիան, Ալբանիան, Իտալիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Չեխիան, Ավստրալիան, Բելգիան, Մոլդովան, Ուկրաինան, Նորվեգիան, Գերմանիան, Լիտվան, Իսրայելը, Սլովենիան, Խորվաթիան, Միացյալ Թագավորությունը:

Բրյունետի  օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:

Մեկ հեռախոսահամարից հնարավոր է քվեարկել 20 անգամ: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ: 

Եզրափակչում քվեարկում են մրցույթի բոլոր մասնակից երկրները: Այլ պետություններից քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:

Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ: Մյուս մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ հեռախոսահամարը։

Հայաստանից քվեարկության արդյունքները հայտնելու է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան:

Բրյունետի «Future Lover» երգը, որը մրցույթի YouTube-յան պաշտոնական ալիքում այս տարվա ամենադիտված տեսահոլովակն է, բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: «Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,-նշում է երգչուհին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24