Մեկնարկում է Կապանի կրթական նոր մոդելի իրագործումը. պահուստային ֆոնդից միջոցներ են հատկացվել

17.03.2022 18:27
3904

Կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 67 մլն 125 հազար դրամ գումար` Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի կրթական նոր ծառայությունների ներդրման ծրագրի մեկնարկման և «Ճանապարհաշինարար» արձանի գեղարվեստական լուսավորման համար:

Նախագծի ներկայացման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացումն արվում է ՀՀ կառավարության՝ կրթական ռեֆորմների շարունակականությունն ապահովելու հանձնառության շրջանակում:

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` վերոնշյալ գումարից շուրջ 60 մլն դրամը նախատեսված է Կապան խոշորացված համայնքի 13 գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով կրթահամալիրների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Նախատեսված է իրականացնել կրթահամալիրների վերակառուցման և կառուցման աշխատանքներ: Ստորև ներկայացվում են նախատեսվող աշխատանքները` ըստ բնակավայրերի.

Կրթահամալիրների վերակառուցում

  • Աճանան
  • Օխտար
  • Արծվանիկ
  • Գեղանուշ
  • Սյունիք
  • Եղեգ
  • Ծավ
  • Ճակատեն

Նոր կրթահամալիրների կառուցում

  • Ներքին հանդ
  • Շիկահող

Մոդուլային կրթական հաստատությունների կառուցում

  • Վերին Խոտանան
  • Դավիթ Բեկ
  • Եղվարդ

Նշված բոլոր բնակավայրերը աշխատանքների ավարտից հետո կունենան ժամանակակից կրթական շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Նոր կրթահամալիրներում կկազմակերպվեն նախադպրոցական և հանրակրթական ծառայություններ, ինչպես նաև կիրականացվեն լրացուցիչ կրթական ծրագրեր` ըստ համայնքների կարիքների: Նոր կրթօջախները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային և մարզական կենտրոններ:

Նոր կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար: Այդ նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ` դրանց սպասարկման համար ձեռքբերված տրանսպորտային միջոցներով, որոնք կունենան վարորդ և ուղեկցորդ:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ Կապանի ծրագրի իրագործման կազմակերպչական խնդիրները տեղում արձանագրելու նպատակով նախարարության ներկայացուցիչները Հայաստանի մանուկների հիմնադրամի և այլ գործընկերների հետ վերջերս այցելել են Սյունիք: Տեղում կատարված դիտարկումների արդյունքներով որոշվել է Սիսիանի թիվ 1 հիմնական, Կապանի թիվ 9 ավագ և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցները ներառել Կառավարության ծրագրով հիմնանորոգվող 300 դպրոցների պետական ծրագրում: Քննարկվում է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությամբ Կապանի գյուղական բնակավայրերից մեկում սմարթ կենտրոնի կառուցման ծրագիրը:

Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ նույն որոշմամբ՝ Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման համար կհատկացվի շուրջ 7 մլն դրամ գումար:

Արձանի հիմնանորոգումը կատարվել էր 2021 թվականի՝ հուշարձանների նորոգման ծրագրով:

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պահուստային ֆոնդից ԿԳՄՍ ոլորտներին ուղղված հատկացումներին, ընդգծել է, որ կրթության համակարգի բարելավումը պետական համալիր ռազմավարություն է, և դրա ամբողջական իրագործումը միայն մեկ գերատեսչության խնդիր չէ:

«Կրթության ոլորտում Կառավարության ծրագրով նախանշված ծրագրերը պետական առաջնահերթություն են»,- շեշտել է նա:

Վարչապետը կարևորել է նաև իրականացվող աշխատանքների նկատմամբ հանրային վերաբերմունքի ձևավորման խնդիրը` որպես մտահոգություն նշելով, որ «Ճանապարհաշինարարներ» արձանը մի քանի անգամ կողոպտվել է: Վարչապետը շեշտել է, որ նման դեպքերը պետք է բացառվեն, և ոստիկանությունը արձանի պահպանման համար պատասխանատվություն է կրում:

hy.armradio.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02