Մեկը՝ «Պատվավոր լեռնագործներից»

03.06.2020 11:04
1216

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի` հանրապետության հանքարդյունաբերության հսկայի hիմնադրմանը եւ կայացմանը նպաստել են բազում շարքային լեռնագործներ։ Ձեռնարկության ակունքներում է կանգնած վաստակաշատ լեռնագործ Շահեն Հայրապետյանը, ում աշխատանքային կենսագրությունն անցել է Գանձասարի բաց հանքում` որպես էքսկավատորավար։ Ծնվել է 1928-ին Գորիսի շրջանի Տաթեւ գյուղում` Միքայել եւ Վարսենիկ Յազուլյանների ընտանիքում։ Բազմաշունչ ընտանիքի երեխաներից ավագն է եղել Շահենը։ Մի ընտանիքում տասը երեխա էր հասակ առնում։ Մանկությունը եւ պատանեկությունն անցել են Մեծ հայրենականի եւ հետպատերազմյան դժվարին տարիներին։ Ստալինյան բռնաճնշումների ալիքը նրանց ընտանիքին եւս հասավ։ 1948-ին, երբ հայրը բռնեց աքսորի ճամփան, ընտանիքի հոգսը ծանրացավ 20-ամյա Շահենի ուսերին։ Ի՞նչն էր հոր աքսորվելու պատճառը. արհեստավոր մարդը բազմանդամ ընտանիքի հոգսերը հոգալու համար մասնավոր աշխատանք էր կատարում հարեւան ադրբեջանական շրջանում։ Պատճառաբանում էին, թե դա բացասաբար է անդրադառնում աշխօրերի կատարմանը։ Ինչեւէ։ Շահենը տեղափոխվեց Քաջարան եւ աշխատանքի ընդունվեց պղնձամոլիբդենային կոմբինատում։

Պատերազմից հետո երկրի քայքայված տնտեսությունը վերականգնելու համար աշխատուժի սուր պակաս կար, նախ մասնագիտական հմտություններ ստացավ պրոֆտեխնիկական ուսումնարանում, հետո բեռնատարներով, մոտ 200 հոգու, որոնց մեջ էր Շահենը, տարան լեռնագործների ավան` Հանքավան։ Հիշում է աշխատանքային գործունեության առաջին օրը` 1948 թ. մայիսի 15։ Այն ժամանակ կոմբինատ չկար, Քաջարանն էլ Փիրդովդան էր կոչվում եւ մի քանի տեղամաս` շինարարական տեղամաս։ Ինքն էլ 30 հոգու բրիգադավար էր` որմնադիրների, ծեփագործների եւ այլն։ 1950-ին կոմբինատը սկսեց գործել, ինքն էլ անդամագրվեց լեռնագործների կոլեկտիվին։

Շահենի եւ նրա նման նվիրյալների շնորհիվ կոմբինատը կոմբինատ դարձավ եւ սկսեց երկրին պղնձի եւ մոլիբդենի խտանյութ մատակարարել։ Ճանաչումը նվիրված աշխատանքի շնորհիվ շուտ եկավ։ Լավագույն աշխատանքի համար, ավելի ստույգ ամենօրյա առաջադրանքները գերակատարելու համար արժանացել է «Պատվավոր լեռնագործ» կոչման, 1975-ին` պարգեւատրվել «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, բազմիցս խրախուսվել պատվոգրերով ու մեդալներով։ Նրա եւ աշխատանքային ընկերների գործունեությանն անդրադարձել է համամիութենական մամուլը։

Ի դեպ, բաց հանքում էր աշխատում եղբայրը` Հրանտիկը` նույնպես էքսկավատորավար։ Շրջանային թերթը (4-ը օգոստոսի, 1979 թ.) տպագրել է եղբայրների լուսանկարը` որպես արտադրության առաջավորներ։ Ի դեպ, երկուսն էլ լուսանկարային տեքստում ներկայացված են որպես կոմբինատի բաց հանքի լավագույն աշխատողներ։ Եվ այսպես մինչեւ վաստակած հանգստի անցնելը կենսագրություն է հյուսել լեռնագործների կոլեկտիվում։ Ամուսնացել է համագյուղացի Ծաղիկ Դանիելյանի հետ եւ ունեցել յոթ զավակ, 16 թոռ, այժմ էլ` ինը ծոռ։

Հունիսին է ծնվել Շահեն Հայրապետյանը։ Թեպետ ամսաթիվը ստույգ չէ, բայց հարազատները մի օր են ընտրում եւ սիրելի հոր, պապիկի, գերդաստանի ավագի ծննդյան տարեդարձը հավուր պատշաճի նշում։ Թեեւ կյանքի տասներորդ տասնամյակն է թեւակոխել, բայց սթափ գիտակցություն եւ հիշողություն ունի։ Եվ այժմ էլ, թեպետ առաջացած տարիքին` հետաքրքրվում է հանապազօրյա կյանքով եւ մերօրյա իրադարձություններով։ Նաեւ թոռներին ու ծոռներին հետաքրքրական պատմություններ է անում անցած-գնացած օրերի մասին։

Ծնունդդ շնորհավոր, Շահեն պապ, պատվավոր մարդ ու լեռնագործ։

 

 Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22