Մելիքսեթ Պողոսյանը 65 տարեկան է

31.08.2025 08:46
1174

Արցախյան հերոսամարտերին Սյունիքի մասնակցության մասին խոսելիս հնարավոր չէ չհիշել Մելիքսեթ Պողոսյանի անունը։

Առաջին ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատարն էր, այն ջոկատի, որի մարտական ուղին փառքով է պսակված։

Արցախյան հերոսամարտերի վերաբերյալ, ցավոք, այլ կարծիք պարտադրելու տխուր փորձ է արվում ներկայումս։ Սակայն այդ վարժանքը, առնվազն Սյունիքում, չի կարող հաջողություն ունենալ, քանզի այստեղ՝ հայոց անկախ պետության ողնաշար հանդիսացող երկրամասում, մեր մաքրամաքուր արժեքներն են գործում հիմնականում։

Արցախյան հերոսամարտերը հայ ժողովրդի պատմության այն բաժնում են, որտեղ Ավարայրն ու Սարդարապատն են։

Իսկ Մելիքսեթ Պողոսյանն Արցախյան երեք գոյամարտի  փառապանծ հրամանատարներից է։

Մելիքսեթ Պողոսյանի անունը չենք կարող չհիշել հայոց ազգային բանակի հիմնադրումը հիշելիս կամ տարեգրելիս․ պայամանագրային գումարտակի հրամանատար, տանկային գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատար, Գորիսի զինվորական կոմիսար․․․

Նրա հրամանատարությամբ գործող զորամասերը միշտ էլ աչքի են ընկել մարտական պատրաստության բարձր աստիճանով, ինչի վերաբերյալ բազում վկայություններ կան։

Հայոց հայրենիք Արցախի պաշտպանությանը, Հայաստանի զինված ուժերի կառուցմանը մասնակցել է հիմնականում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ։

 Մելո–Մելիքսեթ Պողոսյանը հայոց բանակի վազգենյան տեսլականի  անվերապահ ջատագովն էր ու այդ պատկերացումների իրագործողներից։ Պատահական չէ, որ մինչև հիմա Վազգեն Սարգսյան անունը նրա համար երբևէ չգերազանցվող պետական ու ռազմական գործչի օրինակ է, և ինչպես ինքն է խոստովանում՝ «Սպարապետ Վազգենն ինձ համար Հայաստանն էր․․․»։

Մելիքսեթ Պողոսյան անունը հնարավոր չէ շրջանցել նաև Սյունիքի տարածքային կառավարմանը հայացք ձգելիս․․․

2020 թ․ դեկտեմբերից մինչև 2022 թ․ մարտ Սյունիքի մարզպետն էր։ Եվ այդ պաշտոնում շարունակեց դրական ու սյունիքանպաստ այն ավանդույթները, որոնք հիմնավորվել ու փոխանցվել էին Սյունիքի նախորդ մարզպետներ Սուրեն Աբրահամյանից, Ռոմա Նավասարդյանից, Էդիկ Բարսեղյանից, Սուրեն Խաչատրյանից, Վահե Մ․ Հակոբյանից, Հունան Պողոսյանից։

Ծառայեց Սյունիքին և ոչ թե Սյունիքը ծառայեցրեց իրեն, երկրին ու Սյունիքին նվիրվեց ամբողջ ուժով և ոչ թե խաղաց։

Երբեք թույլ չտվեց, որ մարզպետարանը լինի սյունեցի կարող կադրերի վերաբերյալ կառավարությանն ու իրավապահ մարմիններին կեղծ և ստահոդ տեղեկություններ հաղորդող ատյան։

Նրա համար Սյունիքի լինելության գլխավոր գրավականներից մեկը մարզի բնակչության միասնությունն ու համերաշխությունն էր, և մերժում էր տեղական ուժերի հակասությունների վրա ձեռքեր տաքացնելու արգահատելի գործելակերպը։

Այդ ամենի հետ մեկտեղ անհնար է չնկատել  նրա մարդկային մի քանի այլ արժեք ևս՝ բարություն, անկեղծություն, կամեցողություն․․․

Ուշագրավ է նաև իր 65-ամյակը նշելու նախընտրած կերպը։ Նախ այցելել Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված գորիսեցի քաջերի պանթեոն և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին, այնուհետև Տեղ գյուղում կազմակերպել իր իսկ նախաձեռնությամբ կերտված ու Արցախյան վերջին հերոսամարտում գորիսեցիների հիշատակը հավերժացնող խաչքարի օծումը, ապա՝ Փառքի սրահի բացումը։ Եվ, իհարկե, մատաղի արարողություն․․․

Շնորհավոր հոբելյանդ, հարգելի Մելիքսեթ Արամի, քեզ քաջառողջություն և հաստատակամություն առաջապահ այն դիրքում, որը պաշտպանում է բախտորոշ օրեր ապրող Սյունիքի արժանապատվությունն ու  մեր ազգային–քրիստոնեական արժեհամակարգը։

 

«Սյունյաց երկիր»

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08