Բայդենի եւ Թրամփի հանդիպումը կդառնա իշխանության խաղաղ հանձնման գործընթացի մի մասը

13.11.2024 10:56
578

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա լիազորությունների խաղաղ հանձնման գործընթացի շրջանակում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Նորընտիր նախագահ Թրամփը կգա Սպիտակ տուն, որովհետեւ նախագահը նրան հրավիրել է իշխանության խաղաղ հանձնման գործընթացի շրջանակում»,- ասել է նա։ Ժան-Պիեռը ավելացրել է, որ հանդիպումից առաջ կիրականացվի ընթացակարգային նկարահանում Օվալաձեւ աշխատասենյակում։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ապագա խոսակցության մասին։ «Ես ոչ մի օրակարգ չունեմ եւ պարզապես ասելիք չունեմ։ Դա գործընթացի մի մասն է, երբ խոսքը վերաբերում է լիազորությունների խաղաղ հանձնմանը»,- նշել է նա։

Ժան-Պիեռը նաեւ չի նշել, թե արդյոք Մելանի Թրամփը կհանդիպի գործող առաջին տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հետ։ «Ես խորհուրդ կտայի կապվել Թրամփի թիմի հետ այս հարցով»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Ավելի վաղ The New York Post թերթը տեղեկացրել էր, որ նա հրաժարվել է հրավերից Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) 2022թ. խուզարկությունների պատճառով։

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34