Մենք չենք խառնվում Հայաստանի ներքաղաքական հարցերին․ Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին

08.07.2026 14:04
429

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ հարուցված քրեական գործին՝ ընդգծելով, որ Իրանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական հարցերին, մենք այդ հարցերին չենք միջամտում և ցանկություն էլ չունենք միջամտելու։ Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրություններ, և մենք մեր կողմից շնորհավորական ուղերձ հղեցինք Հայաստանի իշխող կուսակցությանը։ Հուսով ենք, որ այս շրջանում ևս երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերություններն ավելի կզարգանան»,- ասել է դեսպանը։

Շիրղոլամին նշել է, որ Իրանի ներքաղաքական փորձը ցույց է տալիս՝ երկրի ներսում առաջացած պառակտումները չեն կարող հանգեցնել դրական արդյունքների։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, կարողանան միավորվել ազգային գաղափարների շուրջ։ Եթե դա չլինի, հետագա զարգացումն անհնար կլինի։ Սա ասում եմ՝ ելնելով մեր ներքաղաքական փորձից։ Իրանի Իսլամական Հանրապետության ցանկությունն է տեսնել ուժեղ, միասնական և համախմբված Հայաստան»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով հայ-իրանական առևտրի պալատի ծրագրին, որի շրջանակում քրեական գործ է քննվում, դեսպանն ասել է, որ Իրանի համար ցավալի է ծրագրի ձախողումը։

«Սա մեր ափսոսանքներից մեկն է։ Մեզ համար շատ ցավալի է, որ հայ-իրանական առևտրի պալատի ծրագիրը չհաջողվեց։ Մենք ցանկանում էինք հիմնել հայ-իրանական համատեղ առևտրի կենտրոն, որի աշխատանքներում ներգրավված էին Իրանի քաղաքացիներ, ինչպես նաև պարոն Գագիկ Ծառուկյանը։ Կենտրոնի բացման արարողությունը տեղի ունեցավ, և Իրանի դեսպանատունը հետևողականորեն աջակցում էր այդ նախաձեռնությանը։ Իմ նշանակվելուց առաջ էլ նախորդ դեսպանը մեծ ջանքեր էր գործադրում ծրագրի իրականացման ուղղությամբ»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ ծրագրի իրականացման ընթացքում կողմերի միջև առաջացել են տնտեսական տարաձայնություններ, և Իրանի դեսպանատունը փորձել է միջնորդել՝ փոխընդունելի լուծում գտնելու նպատակով։

«Մինչև վերջերս ես կապի մեջ էի երկու կողմերի հետ և փորձում էի գտնել այնպիսի լուծում, որը ընդունելի կլիներ երկուսի համար էլ։ Այժմ արդեն գործ ունենք իրավական գործընթացի հետ։ Հուսով ենք, որ վկայությունների, առկա փաստաթղթերի և ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցը»,- ասել է Շիրղոլամին։

Նա հավելել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունները՝ Թեհրանը չի ցանկանա, որ այս պատմությունը որևէ կերպ ստվերի երկկողմ համագործակցությունը։

«Մենք բնավ չենք ցանկանա, որ որևէ սև բիծ մնա այս համատեքստում»,- եզրափակել է Իրանի դեսպանը։


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել էր հուլիսի 6-ին և կալանավորվել հուլիսի 7-ին։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով։

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ 2022-2024 թվականներին Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ գործող հանցավոր խմբի անդամներն Իրան-Հայաստան առևտրային համագործակցության շրջանակում, ըստ իրավապահների, իրականացրել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ ՔԿ-ի տվյալներով՝ խոսքը շուրջ 21 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 8,1 մլրդ դրամ) ենթադրյալ հափշտակության մասին է։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ գործի շրջանակում ավելի քան 70 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ և, ըստ կոմիտեի, հափշտակված տրանսպորտային միջոցներ։

Գագիկ Ծառուկյանը մեղադրանքներն անհիմն է համարում՝ պնդելով, որ այն կազմակերպությունը, որի հետ կապվում է գործը, պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե ինքը՝ մեղադրյալ։ Ծառուկյանի գնահատմամբ՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25