Մենք չենք ցանկանում արյունահեղության ևս 20 և ավելի տարիներ․ ԱՄՆ հակաահաբեկչական կենտրոնի՝ հրաժարական տված տնօրեն

20.03.2026 15:46
423

Մենք գտնվում ենք Իրանի հետ պատերազմի կարևորագույն փուլում. մենք պետք է մեր ղեկավարությանը լսելի դարձնենք, որ չենք աջակցում այս պատերազմին․ հայտարարել է օրերս հրաժարական տված ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության նախկին տնօրեն Ջո Քենթը։

«Մենք ցանկանում ենք մեր զորքերը տուն վերադարձնել, մենք ցանկանում ենք աշխատել այդ տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ, մենք չենք ցանկանում արյունահեղության ևս 20 և ավելի տարիներ։ Այժմ, երբ մոտենում է ընտրությունների հաջորդ փուլը, պահանջե՛ք բոլորից, բոլոր քաղաքական կուսակցություններից, գնացե՛ք նրանց մոտ, գնացե՛ք ձեր ներկայացուցիչների մոտ և ասե՛ք՝ ես չեմ քվեարկելու ձեր օգտին, եթե դուք աջակցեք օտար երկրներում այս պատերազմների շարունակությանը», – ասել է Քենթը։

Նախկին պաշտոնյան հավելել է, որ ինքն ամենևին չի ակնկալում, որ իր երկրի առաջնորդները խաղաղասեր լինեն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հարձակվի, եթե իր դեմ հարձակվեն, պետք է հարձակվի, եթե իր դեմ անխուսափելի սպառնալիք լինի։

Հիշեցնենք, որ Ջո Քենթն օրերս հրաժարական էր տվել ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից՝ կոչ անելով Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։

Քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ զրույցի ժամանակ Քենթն ասել էր, որ Իրանի կառավարությունն «անխուսափելի սպառնալիք» չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, ինչպես պնդում է Թրամփի վարչակազմը։
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40