Մենք հետևողականորեն աշխատելու ենք Արցախի անկախության միջագային ճանաչման ուղղությամբ՝ այդպիսով մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք. Բակո Սահակյան

05.08.2019 19:55
1083

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին տեղի է ունենում հանրահավաք, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչպես նաև Արցախի ղեկավարությունը՝ նախագահի գլխավորությամբ: Հանրահավաքին ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Համազգային այս հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին. Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, կազդարարվի 7-րդ Համահայկական խաղերի մեկնարկը: Երբ Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեն կազմակերպել էր իր անդրանիկ նիստը Արցախում, ես մասնակցել եմ այդ համաժողովին: Օգտվելով Արցախի նախագահի բարոյական իրավունքից՝ ես նրանց ուղղել եմ առաջադրանք-խնդրանք՝ այս խաղերը պետք է լինեն լավագույնը: Այդպիսի առաջադրանք-խնդրանք ուղղելով՝ ես նպատակ չեմ հետապնդել կասկածի տակ առնելու նախորդ ժամանակաշրջանում կայացած համահայկական խաղերը, դա ապերախտության դրսևորում չի եղել, ես այդ խնդրանքն ուղղել եմ՝ ժամանակի հրամայականից ելնելով: Համահայկական խաղերի գործադիր մարմինը՝ գործադիր նախագահի և կազմկոմիտեի մասնակցությամբ, ջանացել են՝ մեզ պարգևելու հաճելի, հետաքրքիր, գրավիչ, տպավորիչ պահեր: Այդ ներկայացումը, որին մենք մասնակից ենք լինելու, ունենալու է նաև բեմականացված հատվածներ, որտեղ նկարագրվում է՝ ովքեր են հայերը, ինչի համար են եկել այս աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու և ինչ առաքելությամբ: Ես այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության՝ Արցախին բաժին ընկածի մասին: Այս տարիների ընթացքում մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք հարգանք, պաշտամունք մեր նախնիների նկատմամբ, նրանք այս դարերի ընթացքում մաքառել են, պայքարել են, շրջանցել են բազում փորձություններ, ունեցել են անկումներ ու վերելքներ և վերջապես մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք նաև պատգամել են մեզ, որ այս սուրբ երկրի գերագույն արժեքը մարդն է և մարդասիրությունը: Հենց այդ գիտակցմամբ, աշխարհընկալմամբ 31 տարի առաջ այս հրապարակում արցախցիները ելել են ոտքի և ի լուր աշխարհի հայտարարել՝ այլևս չեն հանդուրժելու և չեն համակերպվելու ազգային արժանապատվության և ինքնասիրության ոտնահարման դրսևորումներ:

Այդ ժամանակից մեր այդ կոչին առաջինն արձագանքել են Մայր Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, մենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ընդունել ենք որպես առաջնորդվելու միջոց, որպես մտածելակերպ, որպես ապրելակերպ և կենսակերպ, մենք այն նույն եռամիասնութամբ հաղթահարել ենք պատերազմի ընթացքում ստացած խորը վերքերը, ապաքինվել ենք, այդ նույն եռամիսանությամբ լուծել և լուծում ենք սոցիալական տարբեր խնդիրներ, դրա շնորհիվ մենք թևակոխել ենք կայուն զարգացման շրջան:

Այս տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ մենք Արցախում իրականացնում ենք հատուկ ծառայություն, որի նպատակն է ոչ թե արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովումը, այլ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը:

Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություններից մեկը արցախյան ազատագրական շարժումն է, և այդ շարժմամբ միշտ նշել ենք, որ նպատակ ենք հետապնդում՝ մեղմելու Մայր Հայաստանի ապրած ողբերգությունները, ինչպես նաև հարթելու նրա ճանապարհը դեպի ապագա: Այսօր՝ 31 տարի հետո, ամենայն պատասխանատվությամբ այստեղ հայտարարում եմ՝ Արցախը պատրաստ է իր բաժին առաքելությունը հաստատակամությամբ, վճռականությամբ կատարելու, իր հայրենական անմնացորդ նվիրումը բերելու և ստեղծելու նախադրյալներ՝ հաջորդ հաջողությունների ու հաղթանակների համար: Ողջունելով այսօր ՀՀ վարչապետին, Մայր Հայաստանից իրենց հայրենիքի արցախյան հատված այցելած մեր քույրերին ու եղբայրներին, աշխարհի տարբեր երկրներից Արցախ այցելած մեր քույրերին ու եղբայրներին՝ փաստում ենք՝ մեր ընտրած ուղին անշրջելի է, և, անկախ այս կամ այն իրադարձությունից, մենք գնալու ենք առաջադրանների ու երազանքների իրագործմանն ընդառաջ, մենք հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք:

Մեր հնարավորությունների սահմաներում մենք միշտ իրականացրել ենք աշխատանքներ, մատուցել ենք ծառայութուններ մեր հայրենքի հզորացման ու շենացման համար: Մեկ անգամ ևս մեր խոնարհումը բերելով բոլոր նրանց, ովքեր գիտակցաբար իրենց կյանքն են տվել այս օրն ապահովելու համար, մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր գիտակցում են եռամիսնության կարևորությունն ու իրենց ունակությունների շնորհիվ նպաստում են, որ այդ միասնությունն էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծի՝ մեր հայրենիքի զարգացման համար»:

tert.am

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21