Որպես Հայրապետ Հայոց, մեր հոգևոր դասի հետ միասին, պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ՝ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Երկրորդ

06.12.2025 21:07
508

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Մարսել կատարած հայրապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին։

Ամենայն Հայոց կաթողիկոսը քիչ առաջ դուրս եկավ ժամանման սրահից, նրան դիմավորեցին ծափերով, «Վե-հա-փառ» վանկարկումներով։

Գարեգին Երկրորդը, շնորհակալություն հայտնելով զորակցության ու ջերմ ընդունելության համար, խոսք ուղղեց հավատավոր հայորդիներին՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության արշավին և բարձրաստիճան հոգևորականների, օրերս նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։

«Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները, իսկ Արշակ արքեպիսկոսպոսը եղավ արդեն 4-րդ սրբազանը, աննկուն են իրենց ոգով և քաջաբար  դիմագրավում են իրենց բաժին ընկած բոլոր դժվարություններին՝ անվեհեր, հաստատուն հավատքով, որ արդարությունը պիտի հաղթանակի իրենց կյանքում և իրենք արդարացված դուրս պիտի գան, ազատ պիտի արձակվեն և վերադառնան եկեղեցանվեր ու ազգաշեն իրենց ծառայությանը»,- ասաց նա։

Վեհափառ Հայրապետը շեշտեց՝ հակառակ բռնաճնշումներին,  շարունակելու են իրենց հոգևոր ծառայությունը.

«Սիրելիներ, մեր և մեր եկեղեցականաց ուղերձներում, ինչպես նաև կատարած հայտարարություններում բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողցություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործովող բռնաճնշումներին՝ ուղղված նրանց արդար ձայնը լռեցնելուն, նաև հարկադրելուն՝ եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարել։

Հակառակ ստեղծված այսպիսի դժվարին կացության, տեղ գտնող նման եկեղեցահալած քաղաքականության, մենք, որպես Հայրապետ հայոց, եկեղեցական ազգային ժողովի կողմից տրված իշխանությամբ, մեր հոգևոր դասի հետ միասին, մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և թեմերում պաշտոնավարող եկեղեցականաց հետ միասին, պիտի շարունակենք մեր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին։

Մենք հավատում ենք, որ ձեզ հետ միասին, սիրելի հայորդիներ, կարող պիտի լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը, եղբայրասիրությունը՝ որպես բարձրագույն արժեքներ, դարձնել մեր ժողովրի կյանքի հիմքը և այդ արժեքների վրա խարսխել, կառուցել մեր հայրենիքի վաղվա լուսավոր ու պայծառ օրը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքի խոսքն ուղղեց նաև նվիրյալ եկեղեցականներին.

«Ես ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքը ուղղել մեր նվիրյալ եկեղեցականներին, որոնց քաջարի ոգուն դուք հաղորդ եք և՛ իրենց կողմից տարածվող հայտարարություններով, և՛ նաև իրենց գործունեությամբ։

Սիրելի՛ եկեղեցականներ, իրականացրեք ազգանվեր ձեր ծառայությունը՝ ձեր հոգում կրելով տերունապատգամ պատվիրանները և լուսամիտ մեր հայրապետների պատգամները։ Այդպես Աստծո, մեր հայրերի և մեր ժողովրդի առջև մենք պիտի իրականացնենք տեսիլքը մեր հայրերի՝ հոգեփրկչական առաքելությամբ, և նաև արժանի դառնանք նրանց օրհնությանը»։

Վեհափառ Հայրապետը, դիմելով ժողովրդին, կոչ արեց  հաստատուն մնալ առ եկեղեցին ունեցած սիրո և հավատարմության մեջ.

«Սիրելի՛ ժողովուրդ, մենք բազմիցս ասելնք, որ դուք եք մեր եկղեցու ուժն ու զորությունը, ուրեմն հաստատուն մնացեք առ եկեղեցին ունեցած ձեր սիրո, նվիրման և հավատարմության մեջ, և Աստծո կամոք, մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակները մեր կյանքում և դուրս գալ այս փորձություներից

Տերը թող օգնական ու պահապան լինի ազգիս հայոց՝ այսօր և հավիտյանս։

Ամեն»։

aysor.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08