Մեքենաների գազը զգալի թանկացել է

03.04.2019 12:00
1195

Թերթը գրում է, որ ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին։

Հայաստանում նոր բունտ է հասունանում գազալցակայաններում վաճառվող գազի պատճառով։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

 

«Պատճառն այն է, որ Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասն անցել է բնական գազի` կիլոգրամով վաճառքի, ինչի հետևանքով ավտոմեքենաների շահագործման համար նախատեսված սեղմված բնական գազը զգալի թանկացել է»,– նշում է թերթը։

Ըստ պարբերականի` վարորդներն արդեն երեք օր է` բողոքում են գազի գնի բարձրացումից։

Մասնագետների խոսքով` գազի 1 խմ–ն միջինը մոտավորապես 700 գրամ է։ Բնականաբար, 1 խմ–ն ու 1 կգ–ն տարբեր արժեքներ են ունենալու։ Ստացվում է, որ 1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարժենա, քան այսօր վաճառվող 1 խմ–ն։ Այսինքն` Հայաստանում արդեն երեք օր է`ինչ սեղմված բնական գազը վաճառվում է 1 տոննան 34 հազար դրամով` նախկինում գործող 25 հազարի փոխարեն։ Այս փոփոխությունների հետևանքն այն է, որ եթե նախկինում մեկ խորանարդ մետրը վաճառվում էր 210-220 դրամով, ապա հիմա այն կվաճառվի 300-310 դրամով։ Այսինքն` վարորդներ կան, որոնք մեքենան գազով լիցքավորելու համար վճարում էին 3500 դրամ, հիմա դրա համար վճարում են 4000 դրամ։

«Չի բացառվում, որ առաջիկայում մի շարք վարորդներ բողոքի մեծ ալիք բարձրացնեն, քանի որ վստահ են` միևնույն է, գազալցակայաններում իրենց խաբում են հաշվարկների մեջ»,– նշված է հոդվածում։

Թերթը հիշեցնում է, որ կառավարությունը վարորդների իրավունքները պաշտպանելու համար Հարկային օրենսգրքով սահմանել է, որ այսուհետ հեղուկ գազը վաճառվելու է կգ-ով,

Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, ապրիլի 1-ից անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40