Մեր արբանյակը սահմանազատման գործընթացում օգտագործվելու է. Արմեն Գրիգորյան

31.05.2022 20:25
2620

Մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլեւ Հայաստանում կայանի շինարարություն եւ կարողությունների ձեռքբերում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Ի դեպ, թիմը, որը պետք է զբաղվի այդ տվյալների ստացման եւ մաշկման գործով, եւս Սատլանտիսի կողմից ուսուցում է անցնելու եւ կարողություններ է ձեռք բերելու: Գլոբալ հաշվով, մենք ոչ միայն արբանյակ ենք ձեռք բերել, այլեւ կարողություններ, ենթակառուցվածքներ, ինչը  մեծ խթան կլինի եւ գիտության զարգացման, եւ բիզնեսի հետաքրքրությանժ»,-ասաց նա:

Անդրադառնալով հայկական առաջին արբանյակի կարողություններին, ԱԽ քարտուղարն ասաց, որ այն ունի միջինից ավելի կարողություններ. «Սա առաջին քայլն է: Նրանք, որոնք մտածում են, թե սրանով մեր բոլոր խնդիրները լուծվելու են, պետք է հիասթափեցնեմ: Բայց այն, որ արբանյակի կարողությունները միջինից բարձր եռն եւ դա մեզ հնարավորություն է տալու բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսականից սկսած մինչեւ սահմանազատման գործընթացներ: Սահմանազատման գործընթացում այն օգտագործվելու է: Նաեւ ունի որոշակի յուրահատկություններ, որը քիչ այլ արբանյակներ ունեն»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ որոշակի ժամանակ է պետք, որ արբանյակն ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ, դեռեւս չենք ստանում ակնկալվող տեղեկությունները:

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը․ մայիսի 26-ին կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարել է վարչաետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արբանյակի՝ տիեզերք դուրս բերումը տեղի է ունեցել պետական «Գեոկոսմոս» ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում։

Մինչև 2023-ի սկիզբը Հայաստանում կստեղծվի արբանյակային կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների թիմ։ Արբանյակային կենտրոնը կզբաղվի արբանյակի կառավարմամբ ու տիեզերալուսանկարների ստացմամբ, իսկ ընդունիչ կայանը կստանա ու կփոխանցի տվյալներ։ Արբանյակային լուսանկարները օգտագործվելու են սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության համար։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40