Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ

25.02.2021 20:09
1210

Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ նշելով, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը «չպայթած կամ 10 տոկոսով պայթած» հրթիռների մասին:

«Մեր տիրապետության տակ գտնվող օբյեկտիվ և հավաստի տեղեկություններով, որոնք հաստատվել են օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այդ տեսակի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի կիրառվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ: Հրթիռների ողջ զինապահուստը գտնվում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստներում: Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա ոչ ճիշտ տեղեկություն է օգտագործել»,- հայտնել են գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

  tert.am

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24