Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի. Էրդողան

21.07.2025 14:50
722

«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար։ Մենք այդ ուղին դիտարկում ենք նաև որպես չափազանց կարևոր թեմա՝ իր աշխարհատնտեսական նշանակությամբ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իրականում, այդ միջանցքը կմիացնի նաև մեր տարածաշրջանից դուրս գտնվող աշխարհագրական տարածքներ և նոր թափ կհաղորդի առևտրին։ Մեր հիմնական ակնկալիքն այն է, որ այս ուղին չդառնա հակասությունների աղբյուր, այլ վերածվի համաձայնության խորհրդանիշի։ Այդպիսով, տարածաշրջանը կվերածվի համագործակցության վրա հիմնված բարօրության գոտու։ Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ՝ կարող ենք այս հարցը լուծել փոխըմբռնմամբ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին։ Նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել այդ երթուղու շինարարության գործընթացը՝ այն շահագործելով թե՛ Ադրբեջանի, թե՛ ամբողջ տարածաշրջանի համար։ Հավատում եմ, որ այս հարցը մենք կլուծենք համատեղ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40