Մեր խառնակ ժամանակներում, երբ շատ համամարդկային արժեքներ ոտնակոխ են արվում, հիշենք և արժանին մատուցենք մեր ազգի մեծերին

17.03.2026 11:28
689

Ճակատագրի կամոք մարտ ամսին են ծնվել հայագիտության երկու գագաթները` Հրաչյա Աճառյանը և Մանուկ Աբեղյանը։

Մարտի 17-ին լրանում է Մանուկ Աբեղյանի 161-րդ տարեդարձը։

Նախիջևանի Աստապատ գյուղում ծնված Աբեղյանը եվրոպական կրթություն է ստացել։ 《 Հայ ժողովրդական հավատալիքը» դիսերտացիոն աշխատանքի համար Ենայի համալսարանում (Գերմանիա) ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Այնուհետև մի ամբողջ գիտական կյանք` մայր հայրենիքում։

Եվրոպական համալսարաններում (Ենա,Լայպցիգ,Բեռլին,Փարիզ) ստացած գիտելիքները ծառայեցրել է հայրենի գիտության զարգացմանը։ Եվ մնայուն հետք է թողել իր գիտական հետազոտություններով։

Լինելով բանագետ, բառարանագիր,էպոսագետ, գրականագետ Աբեղյանը նախ և առաջ ընկալվում է որպես լեզվաբան։ Մեծարժեք են նրա լեզվական, քերականական աշխատությունները։ Գերազանցապես զբաղվել է արևելահայ աշխարհաբարի ուսումնասիրությամբ, փաստորեն հիմնադրել է նրա գիտական քերականությունը։ Հեղինակել է կոթողային աշխատություններ` 《Աշխարհաբարի քերականություն》(1906թ), 《Աշխարհաբարի շարահյուսություն》(1912թ): Իսկ 《Հայոց լեզվի տեսություն》(1931թ) մեծածավալ աշխատության մեջ ամբողջացրել արևելահայերենի ուսումնասիրությունը։

Բայց, ինչն է ուշագրավ․ նրա անունով է կոչվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտը։ Դա էլ պատահական չէ։ Աբեղյանը ուսումնասիրել է հայ ժողովրդի բանահյուսությունը, գրականությունը, հայտնաբերել 《Սասնա ծռերի》երկրորդ տարբերակը, հետազոտել նրա ժանրային-գեղարվեստական հատկանիշները։

Գրականության ոլորտում իր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է կյանքին վերջին շրջանում գրած 《Հայոց հին գրականության պատմություն》երկու հատորով ուսումնասիրության մեջ։ Աբեղյանը հայ գեղարվեստական մտքի ծագման ու զարգացման ընթացքը կապել է ժողովրդի պատմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքի հետ։

Մի խոսքով` իմաստալից կյանք` հօգուտ իր ժողովրդի։

Երկնային ծնունդդ շնորհավոր, պատվական հայ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40