Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Նիկոլ Փաշինյան

17.11.2021 18:35
3164

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի ամբողջ նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հանգրվանին հասնելն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային Ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հարցին, որ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր և այս դեպքում որն է Հայաստանի պատասխանը։

Փաշինյանն էլ պատասխանեց, որ Հայաստանն էլ Ադրբեջանին է առաջարկել և առաջարկում կնքել խաղաղության պայմանագիր։

«Սա նոր բան չէ: Մինչև այսօր էլ, մեզնից առաջ էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասաց վարչապետը։

Երկրի ղեկավարը նշեց, որ իր համար տարօրինակ է, երբ Ադրբեջանն ասում է, թե իրենք Հայաստանին առաջարկում են խաղաղության պայմանագիր ստորագրել, իսկ Հայաստանից արձագանք չկա: Ըստ վարչապետի՝ Հայաստանից ոչ միայն արձագանք կա, այլև տասը անգամ այս մասին խոսել են, այնպես չէ, որ դա Ադրբեջանի նախաձեռնությունն է:

«Երբ մենք խոսում ենք բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու մասին, և երբ ներգրավված ենք բանակցային գործընթացի մեջ, մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որին պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Դա բավականին ծավալուն գործընթաց է, և մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքը կատարելուց և, ընդհակառակը, միշտ էլ պատրաստակամություն են հայտնել և դա համարում ենք նաև մեր օրակարգը»,-եզրափակեց Փաշինյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40