Մերձավոր Արևելքից հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր վարձկաններ են տեղափոխվում Ղարաբաղ․ Սերգեյ Նարիշկին

06.10.2020 17:01
1254

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում «Ջաբաթ-ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մեր ունեցած տվյալներով՝ հակամարտության գոտի ակտիվորեն վարձկաններ են տեղափոխվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, մասնավորապես՝ «Ջաբաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ», նաև քրդական ծայրահեղ խմբավորումներ։

Խոսքը հարյուրավոր և արդեն նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել Ղարաբաղյան նոր պատերազմում»,- ասվում է Նարիշկինի տարածած հայտարարությունում։

Սերգեյ Նարիշկինը նաև ընդգծել է՝ կասկած չունեն, որ միջազգային հանրության հետ համագործակցությամբ հակամարտության կողմերը կդադարեն ուժ գործադրել ու կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ «Մեզ չի կարող չհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր հարթակ  միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները կարող են ներթափանցել Ադրբեջանի ու Հայաստանի հարևան պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- ասել է Նարիշկինը։ «Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ և միանշանակ աջակցությունը Ղարաբաղում այժմյան սրացման նոր արտաքին գործոն է»,- հավելել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։



© factor.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10