Մեռնող կլանի խռխռոցը

30.06.2014 18:45
3847

ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ


ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագր


«Սյունյաց երկրի» խմբագրի եւ նրա ընտանիքի անդամների դեմ գրված մեկ անոնիմկա-հաչոցի տպագրության համար առաջարկվում է 600 հազար դրամ

Սյունիքի մարզպետարանի միջանցքներում հերթական հանգրվանը գտած ու այնտեղ թրեւ եկող հայտնի «ստուկաչը», ում մեր հրապարակումներում նաեւ պալատական ներքինի կամ պսպղուն բանսարկու ենք անվանում, վերջերս կապանյան սրճարաններից մեկում երկարատեւ զրույց է ունեցել «Սյունյաց երկրի» նախկին աշխատակցուհիներից մեկի հետ: Առաջին հայացքից շատ սովորական այդ հանդիպման թեման, ինչպես տեղեկատվության աղբյուրն է վկայում, մեր թերթի դրությանն առնչվող քննարկումն է եղել: Կողմերը, ոչ առաջին անգամ, փորձել են պեղել թերթի ու նրա խմբագրի գործունեության խոցելի տեղերը` ստնտուին ու հանրությանը տեղյակ պահելու միջոցով տողերիս հեղինակին վարկաբեկելու նպատակով:

Այդ աղջիկը, ի դեպ, տեւական ժամանակ, լրագրողի իր պարտականություններին զուգահեռ, ծպտված կարգով այլոց հանձնարարությունն էր կատարում` խմբագրության մասին վարկաբեկող տեղեկություններ հավաքելով (այդ գործակալի մասին մյուս ճամբարից մեզ հաղորդել էին ժամանակին): Մենք սկզբից ի վեր չցանկացանք կողք քաշել սրբապիղծ անձնավորության դիմակը` կամենալով տեսնել, թե աղջնակի ստորությունը մինչեւ ուր է հասնում: Գործակալը, սակայն, շատ անփույթ էր աշխատում. մի անգամ նույնիսկ ամբողջ ձայնագրությունն էր թողել խմբագրությունում: Եվ տեսանք, որ աղջիկը հետեւողականորեն ու խնամքով ձայնագրում է խմբագրության աշխատակիցների միջեւ տեղի ունեցող ամենաառօրեական խոսակցություններն անգամ:

Ինչեւէ…

Ս. թ. հունիսի 20-ին մեզ տեղյակ դարձրին, որ «Սյունյաց երկրի», նրա խմբագրի եւ վերջինիս ընտանիքի անդամների մասին նոր զրպարտագիր է հորինվել ու փոխանցվել Երեւան: Տեղեկատվության աղբյուրը նույնիսկ ասաց, թե հոդվածի մեջ ինչ նկար է դրվելու: Տեղեկատվության աղբյուրն ասաց նաեւ, թե ոչ ոք չի համաձայնում ստորագրել այդ «նյութի» տակ, եւ ամենայն հավանականությամբ այն կհրապարակվի իբրեւ անոնիմկա:

Մեկ-երկու օր անց մայրաքաղաքային հեղինակավոր լրատվամիջոցի մի ճանաչված լրագրող է հեռախոսով մեզ տեղեկացնում, որ «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ Կապանից մի անոնիմկա են բերել` վճարովի հիմունքով տպագրելու համար, բայց մերժել են` պատճառաբանելով, որ դա նախ` անոնիմկա է, եւ որ լրատվամիջոցը լրատվամիջոցի դեմ գրելու սկզբունքն իրենց մոտ ընդունված չէ:

Հունիսի 23-ի օրվա երկրորդ կեսին Երեւանում մեզ զանգահարեց Norlur.am կայքի խմբագիր Արտակ Նավասարդյանը եւ ասաց, որ իրեն զանգահարել է ոմն Արմենակ Դավթյան եւ տեղեկացրել` իրեն ուղարկել են հոդված` ընդդեմ Սամվել Ալեքսանյանի, եւ խնդրում են այն հրապարակել 600 հազար դրամով: Ավելի ուշ Արտակին նույն անձնավորության կողմից ուղարկվել է հոդվածի տեքստը: Արտակի եւ Արմենակի միջեւ նաեւ երկխոսություն է տեղի ունեցել` հեռախոսով տեքստեր փոխանակելու միջոցով: Norlur.am-ը, ի վերջո, հրաժարվել է հոդվածը հրապարակել անգամ R նշանով (վճարովի):

Ի սկզբանե մենք ուշադրություն չդարձրինք մոգոնված հոդվածին` լավ իմանալով, թե որտեղ եւ ովքեր են վերջին ամսում հոդվածներ հորինում ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Գիտեինք նաեւ` այդ նախիրի մեջ չկա գոնե մեկը, որ կարողանա փաստարկված, հիմնավոր մի բան գրել: Դրանում համոզվեցինք նաեւ հունիսի 23-ի երեկոյան, երբ Արտակը, ի վերջո, մեզ հանձնեց այդ անոնիմկայի պատճենը:

Հունիսի 26-ին, ի վերջո, անոնիմկան լույս է տեսնում: Այն հրապարակում է lratvutyun.am կայքը: Անոնիմկան, ինչպես մեր դեմ վերջին մեկ ամսում գրված երեք հոդվածը, պարունակում է վիրավորանքի եւ զրպարտության բազում արտահայտություններ: Դրանք, ինչպես եւ henaran.am-ի ու ararum.am-ի համանման հրապարակումները, կվիճարկենք դատարանում, ինչի մասին ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահենք ընթերցողին:

Բայց… lratvutyun.am կայքի հրապարակումն ունի մի էական առանձնահատկություն, որը հնարավոր չէ քննարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի հիման վրա գրված հայցադիմումի շրջանակում: Այս դեպքում կա անձնավորությունը, ով կոնկրետ գումար է առաջարկել մայրաքաղաքային կայքերից մեկին` անոնիմկա հրապարակելու եւ դրանով իսկ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու նպատակով (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 164): Ըստ մեր ունեցած տեղեկությունների` պատվիրատուն այդկերպ փորձել է հարկադրել մեզ` հրաժարվել մարզային կյանքի որոշ ոլորտների մասին տեղեկություններ հրապարակելուց: Մեր ունեցած մեկ այլ տեղեկատվության համաձայն` նույն պատվիրատուի նախաձեռնությամբ է վերջին օրերին անանուն կամ կեղծ ստորագրությամբ եւս երեք հոդված հրապարակվել ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Այսինքն` Սյունիքի մարզում կոնկրետ մարդկանց կողմից հետեւողական աշխատանք է տարվում Սամվել Ալեքսանյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու նպատակով, ինչի համար, անտարակույս, կարիք կա նախեւառաջ ճշտել այդ անձի կամ անձանց ով լինելը:

Վերը նշված հանգամանքը պարզելու եւ իրավական գնահատական տալու նպատակով է, որ սույն հրապարակումից զատ դիմում ենք հղում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Գ. Կոստանյանին:

Իսկ ով է, այդ բոլորով հանդերձ, Արմենակ Դավթյան անձնավորությունը, ում պատվիրատուն ուղարկել է նշված անոնիմկան, ում լիազորել է բանակցել` կոնկրետ գումարով Սամվել Ալեքսանյանի դեմ հոդված հրապարակելու միջոցով նրա գործունեությունը խոչընդոտելու համար:

Արմենակ Դավթյանի մասին շատ բան կարելի է ասել, բայց դրանք հայտնի բաներ են եւ որեւէ մեկին դժվար թե հետաքրքրի: Այս դեպքում, սակայն, ուշագրավ մի հանգամանք կա: Այդ անձնավորությունն աշխատում է henaran.am կայքում, որը հանգրվանած է հայր եւ որդի Հակոբյանների մայրաքաղաքային գրասենյակներից մեկում` Վահե Հակոբյանի աներոջ` Գառնիկ Հովակիմյանի անմիջական հարեւանությամբ: Իհարկե, դժվար է ասել, որ հունիսի 26-ի անոնիմկան ու Արմենակ Դավթյանի գործողությունները բխում են նշված երեք անձանցից կամ նրանցից որեւէ մեկից: Ակնհայտ է մի բան` այդ անձնավորությունը տեւական ժամանակ գտնվում է հայտնի կլանի հովանու ներքո:

Ինչ վերաբերվում է աշխարհահռչակ «ստուկաչին», ապա… Երեւի ժամանակն է օգտվել նաեւ նրա սիրելի` ընտանիքի անդամներին «ռազբորկաների» մեջ ներքաշելու մեթոդից: Առաջին քայլը, ըստ էության, պետք է լինի մեր բաց նամակը նրա որդու ընկերներին` «Զգուշացեք, ձեր կողքին «ստուկաչի» որդին է» վերտառությամբ: Նման մի զգուշացում էլ արժե ուղարկել նրա տիկնոջ կոլեկտիվին…

30 հունիսի 2014թ.

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10