Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոն

14.10.2025 12:15
447

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետ​​նախարար Սթիվեն Դաութիի գրավոր հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացման վերաբերյալ, գրում է ԱՊԱ-ն։

«Ցանկանում եմ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցած նշանակալի զարգացումների և Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը։

Փաստաթուղթը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ և պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ պայմանով, որ հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը։

Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։

Այս առումով մենք մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնում ենք մինչև առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական գործընկերության։

Օգոստոսի 24-ից 26-ը ես այցելեցի երկու երկրներ՝ վերահաստատելու աջակցությունը և քննարկելու գործնական քայլերը։

Մենք աջակցեցինք Մինսկի խմբի լուծարմանը։

Հաշվի առնելով արձանագրված առաջընթացը՝ կարծում ենք, որ 1992 թվականից գործող ԵԱՀԿ զենքի էմբարգոն այլևս արդիական չէ։ Մեծ Բրիտանիան լիովին վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն։ Սա կնպաստի անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը և այդ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին ի պատասխան։ Արտահանման լիցենզիաները կվերանայվեն անհատապես՝ հիմնվելով խիստ չափանիշների վրա։

Մենք կհետևենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ այս փոփոխություններին և տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24