«Մեծ Հայք»-ի պարուհին` արծաթե մեդալակիր

04.02.2025 10:33
1002

Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիայի պարուհի Սյունե Ստեփանյանը մասնակցել է Ջերմուկում Համահայկական ձմեռային 2֊րդ խաղերի շրջանակում անցկացվող «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնությանը և սոլո-բրոնզ կարգում զբաղեցրել 2֊րդ պատվավոր տեղը` արժանանալով արծաթե մեդալի, մյուս կարգերում` գավաթների։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Ջերմուկում մեկնարկել են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը։ Մարզաձևերը
յոթն  են՝  հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։
Սյունե Ստեփանյանը Համահայկական ամառային 8֊րդ խաղերի բրոնզե մեդալակիր է և 2023 թվականին Գյումրիում անցկացվող մրցույթում պատվով ներկայացրել էր Գորիսը` բերելով միակ օլիմպիական մեդալը։
Տարիներ շարունակ սպորտային պարերի միջազգային և հանրապետական տարբեր փառատոներում նա զբաղեցրել էր մրցանակային տեղեր, արժանացել գավաթների։
Առաջնությանը Ջերմուկում մասնակցել է «Մեծ Հայք» պարային ստուդիայի ստեղծագործական թիմը` գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանի գլխավորությամբ։
Շնորհավորում ենք «Մեծ Հայք»-ին` հերթական, ներկայանալի ձեռքբերումների առթիվ, իսկ Սյունե Ստեփանյանին մաղթում նոր բեմեր և հաղթանակներ։

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24