«Մեծ Հայք» պարային ստուդիան հինգ տարեկան է․ նվիրումի, ազգային արժեքների պահպանման և ստեղծագործական հաջողությունների  արգասավոր ժամանակաշրջան

16.06.2026 12:52
453

Հունիսի 14-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մեծ Հայք» պարային ստուդիայի գործունեության 5-րդ տարեդարձին նվիրված երեկոն, որն ամփոփեց տարիների աշխատանքը, նվիրումը, սերն ու ստեղծագործական ուղին։

Հոբելյանական համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց 14 նոր բեմադրություն և նոր տարազներ, որոնք ստեղծվել էին հատուկ  իրադարձության համար։

Երեկոն լի էր ազգային ոգով, գունեղ բեմադրություններով և հուզիչ պահերով, որոնք ևս մեկ անգամ վկայեցին, որ «Մեծ Հայքը» ոչ միայն պարային ստուդիա է, այլև մեծ ընտանիք և արժեքներ կրող համույթ։

Հոբելյանական միջոցառումը համախմբել էր պարարվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչների հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից։

Երեկոյի պատվավոր հյուրերն էին՝

• Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի պարարվեստի բաժնի դասախոս, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր Արայիկ Գևորգյանը,

• «Prof Art» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Տիգրան Մնոյանը,

• «Հայասի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արսեն Մուշեղյանը,

• Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի բալետմայստեր-փորձավար, «Լոռվա ձորի» պարի հանրապետական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր Մանվել Ալևորյանը։

Հոբելյանական երեկոյի ընթացքում «Մեծ Հայք» պարային ստուդիայի ղեկավար Համլետ Իսախանյանը պարգևատրվեց «Հայաստանի ազգային պարարվեստի միություն-30» հուշամեդալով։ Պարգևը հանձնվեց Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի անունից, ով, միաժամանակ, տեսաուղերձով շնորհավորեց համույթի ծննդյան 5-րդ տարեդարձը և ողջունեց երեկոյի մասնակիցներին։

Նշանակալի գնահատանքի արժանացան նաև ստուդիայի ղեկավարներ Համլետ Իսախանյանը և Կարինե Վարդանյանը․ նրանք պարգևատրվեցին շնորհակալագրով՝ պարարվեստի զարգացման, երիտասարդ սերնդի գեղարվեստական դաստիարակության, ազգային արժեքների պահպանման և փոխանցման գործում ունեցած ներդրման համար։ Շնորհակալագրերը հանձնվեց Մանվել Ալևորյանի կողմից։

«Մեծ Հայք» պարային ստուդիան արժանացավ նաև Գորիսի համայնքապետարանի շնորհակալագրին՝ հայ ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, ինչպես նաև երիտասարդ սերնդի գեղագիտական և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Շնորհակալագրերի արժանացան նաև ստուդիայի պարուսույցները, որոնց ներդրումը չէր կարելի չնկատել։

Այդ բոլոր գնահատականները տարիների աշխատանքի, հետևողականության և արվեստին նվիրվածության արդյունք են։

Հինգ տարվա ընթացքում «Մեծ Հայքը» ձևավորվել է որպես ուժեղ թիմ, մեծ ընտանիք և ազգային արժեքների պահպանման կարևոր օջախ։

Իսկ երեկոյի թագն ու պսակը ստուդիայի սաների պարային կատարումներն էին, որոնք աչքի էին ընկնում կատարողական բարձր արվեստով։

Տոնական երեկոն վարում էր ՀՀ վաստակավոր լրագրող, ճանաչված հաղորդավար և դերասան Սարգիս Նաջարյանը։ Ի դեպ, դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց Սարգիս Նաջարյանի՝ Սայաթ-Նովայի տաղերից  հայտնի հատվածի ասմունքը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02