Մեծ շուքով ու ոգևորությամբ նշվեց Տաշտուն բնակավայրի օրը

10.08.2025 12:14
513

Օգոստոսի 9-ին Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրը համախմբել էր մեծ թվով մարդկանց՝ նշելու իր տոնը։

Օրը մեկնարկեց հարգանքի տուրքով՝ համայնքի ղեկավարի, ավագանու, համայնքապետարանի աշխատակազմի, տարբեր կառույցների ներկայացուցիչների և բնակիչների մասնակցությամբ։ Ծաղիկներ խոնարհվեցին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաղբյուրին, արմատներով տաշտունեցի քաջորդի, Անդրանիկ Համլետի Հարությունյանի շիրիմին։

Տոնական տրամադրությունը շարունակվեց ավանդական ջերմ ընդունելությամբ։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանին դիմավորեցին աղուհացով՝ խորհրդանշելով հյուրընկալության ու բարեկամության դարավոր արժեքները։

Շնորհավորական խոսքով հանդես եկան համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը, հոգևոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը, վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանը և բնակիչներ։

Համայնքի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց վարչական ղեկավարին և գյուղի զարգացման գործում ավանդ ունեցող հարգարժան տաշտունեցիներին։

Հանդիսավոր միջոցառումը զարդարեցին Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի պարի, «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի «Արփի» պարային համույթի և երգի խմբակի սաների գեղեցիկ ելույթները։

Տոնական օրն ավարտվեց հյուրասիրությամբ։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22