«Մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու». Սենոր Հասրաթյան

02.11.2020 16:17
3624

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարտական թատերաբեմի վերածված Արցախում այս օրերին նկատվում է հակառակորդի կողմից վարվող գործողությունների աստիճանական «պասիվացում», ինչն ամենևին չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական հայաջինջ ծրագրերը նահանջ են ապրում:

Անհերքելի է փաստը, որ պատերազմի սկզբնական շրջանում թշնամական ալյանսն օգտվելով հայկական կողմի հանդեպ ունեցած մարդկային ու նյութական գերազանցությունից՝ մեծ կորուստների գնով կարողացավ ռազմաճակատի որոշ հատվածներում հասնել որոշակի հաջողությունների, սակայն հետագա օրերին նույն «սրնթացությամբ» զարգացնել այդ ձեռքբերումները՝ այլևս անզոր է:

Բաքու-Անկարա ռազմական դաշինքի պլանը, այն է՝ «կայծակնային հարվածով» կոտրել հայկական զորքերի դիմադրությունը և հաշված օրերի ընթացքում լուծել Արցախի բռնազավթման խնդիրը, կրախի մատնվեց: Արդեն իսկ ակնհայտ է, որ պատերազմը մտել է տևական փուլ, իսկ դա նշանակում է, որ հակառակորդի ակնկալած «հեշտ հաղթանակը» ոչ միայն ապագա չունի, այլև կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում: Պարզապես մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40