«Մեզ հետաքրքրող չի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու մասին

18.03.2019 18:12
1125

Վրաստանում ընթացող NATO-Georgia Exercise 2019 բազմազգ զորավարժությունները մեր մարտական պատրաստության հետ առնչություն չունեն, մեզ հետաքրքրող զորավարժություն չի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի մասնակցում նշյալ զորավարժություններին։

«Մեզ անհրաժեշտ չի եղել զորավարժությունների այդ սցենարը»,–նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս պարագայում էական չէ՝ հրավեր եղել է, թե ոչ. «Մենք ՆԱՏՕ–ի հետ աշխատում ենք այն ֆորմատներով, որոնք մեր անվտանգության համար կարեւոր են»։  

Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, Վրաստանում մեկնարկել են բազմազգ հրամանատարաշտաբային NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները, որոնց կմասնակցի ՆԱՏՕ–ի 24 անդամ ու գործընկեր երկրներից մոտ 350 զինծառայող։ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին։

news.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34