Մեզ խաբել ու բերել-լցրել են այստեղ. Լաչինում հաստատված ադրբեջանցիները հեռանում են քաղաքից

05.06.2026 14:15
500

Թուրք բլոգեր Ֆաթիհ Քոփարանն այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Բերձոր (Լաչին), զրուցել Բաքվի իշխանությունների կողմից այնտեղ տեղափոխված բնակիչների հետ: Տարեց մի ադրբեջանցի դժգոհել է տեղում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից, աշխատատեղերի բացակայությունից: Նա հայտարարել է, որ շատերը պարզապես լքում են Լաչինը և վերադառնում իրենց հին տներ: Այս մասին տեսանյութ են հրապարակել ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:

Տեսանյութում տարեց տղամարդը հայտնում է, որ քաղաք տեղափոխված ավելի քան 2000 ադրբեջանցիներ արդեն լքել են այն և վերադարձել իրենց նախկին բնակավայրեր,հիմնականում՝ Բաքու, քանի որ տեղում ապրելու և ընտանիք պահելու նվազագույն պայմաններ չկան։

«Մի 10-15 հոգի ինձ նման ծերեր են մնացել այստեղ։ Եթե չեք հավատում, գնանք դռները թակենք, տեսնենք՝ ով է բացում։ 2000-ից ավելի բնակիչ արդեն հեռացել է: Մարդիկ նորից հետ են դառնում իրենց տեղերը։ Ժողովուրդը լավ թե վատ մի աշխատատեղ, մի տուն-տեղ էր գտել, հացի փող էր վաստակում։ Հիմա աշխատանք չեն տալիս, ժողովրդի երեխեքը մնացել են անգործ։ Աշխատանքից հանել են, խաբել ու մեզ լցրել են այստեղ։ Ոչ ոք հարց չի տալիս պատգամավորին, թե ինչո՞ւ եք այս ժողովրդին փախցնում», – պատմել է բնակիչը։

Հակադարձելով բլոգերի այն դիտարկմանը, թե քաղաքում նոր շինարարություն է ընթանում և հնարավոր է մարդիկ վերադառնան, տարեց տղամարդը նշել է. «Ոչ մի շինարարություն էլ չկա, բոլորը փակել են, վերջացել է։ Այս տները նկարեք, ամեն ինչ կիսատ է մնացել»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40