Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով, նոր համալիր դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի

30.03.2019 20:54
1093
HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը վրա է հասել սիրտ-անոթային անբավարարվածության արդյունքում: Այս մասին կայքին հայտնել են նրա փաստաբանները, նշելով, որ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում, դեռևս հունվարի 26-ին Մ. Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունն էր նշանակվել։
«Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների, Մհերի մոտ արձանագրվել է սրտամկանի ինֆարկտ և լյարդի ցիռոզ»,- նշել են Եղիազարյանի պաշտպանները:

Հնարավոր է, այս հիվանդություները խորացած լինեն կալանավորման և 44 օր տևած հացադուլի պատճառով, պարզ կլինի առաջիկայում:

Եղիազարյանի փաստաբանական խումբը նոր միջնորդություն է ներկայացրել, մահվան հանգամանքները պարզելու համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու նպատակով:

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը կալանավորվել էր 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին, հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ից: 44-օրյա հացադուլը դադարեցրել էր հունվարի 17-ին: 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Մհեր Եղիազարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր հունվարի 26-ին։ Կալանավայր այցելած շտապօգնության աշխատակիցները արձանագրել էին Եղիազարյանի կենսաբանական մահը:

HayNews.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24