Մհեր Եղիազարյանը հակված չէր, որ շատ մեծ աղմուկ բարձրացնենք մտածում էր՝ հարցը կլուծվի. պաշտպան

29.01.2019 21:10
826

Հունվարի 26-ի առավոտյան 06։15-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատաս­խա­­նա­տու Մհեր Եղիազարյանը։

Վերջինս ձերբակալելուց հետո՝ դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 17-ը հացադուլի մեջ է եղել՝ շուրջ 44 օր: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Մհեր Եղիազարյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նա մեղադրվում էր կաշառքի միջնորդության եւ խարդախության համար:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոնի նստավայր) դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ մոտ մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 19-ին, մերժել էր Եղիազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը:

Կալանավորի մահը մեծ քննարկումների առթի դարձավ սոցիալական ցանցերում: Շատերը նրա մահվան համար մեղադրում էին իշխանություններին՝ մյուսները փաստաբաններին, որ պատշաճ չեն բարձրաձայնել նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ 44 օր հացադուլում գտնվելու մասին:

Մհեր Եղիազարյանի պաշպան Վահե Մակարյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարոն Մակարյան, ի  վերջո ի՞նչ պահանջով էր Մհեր Եղիազարյանը հացադուլ հայտարարել:

- Իրեն մեղսագրվել է խարդախության հոդված եւ կաշառքի միջնորդություն՝ մոտ 9 միլիոն դրամի: Ինքը գտնում էր, որ քաղաքացիաիրավական բնույթի վեճ է, ոչ թե խարդախությամբ հափշտակելու եւ երբ նման պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրվեց ամենածայրահեղ խափանման միջոցը՝ որոշում կայացվեց իրեն կալանավորել, ինքը, քանի որ Haynews.am կայքի համակագրողն է, դրա մեջ ինչ-որ միտում տեսավ ու որոշեց հացադուլով պայքարել իր արդարացման համար: Մենք անընդհատ հորդորում էինք դադարեցնել հացադուլը, բայց մի քիչ ծանր բնավորություն ուներ ու հետ չէր կանգնում:

- Խարդախության դրվագով ընդո՞ւնում էր մեղադրանքը:

- 4 հոգի են ցուցմունք տվել, որ իբրեւ իրենցից գումար է հափշտակվել: Երկուսինը ընդունում էր, որ ինքը այդ գումարը վերցրել է, ընթացքում այդ երկուսի գումարը ետ է վերադարձրել, իրենք էլ նախաքննական մարմնին հայտնել են, որ պարտք-պահանջ չունեն: Մյուսների դեպքում մեկը մասնակի էր ընդունում, բաց չէր ընդունում, որ հափշտակել է, այլ՝ իր կայքով ինչ-որ ծառայություններ է մատուցել էդ մարդուն եւ համարում էր իր ծառայությունների դիմաց տրված գումար է. չորրորդ անձը, որը պայմանագրային զինծառայող է, ընդհանրապես չէր ընդունում, պատճառաբանում էր, որ այդ գումարը ընդհանրապես իրեն չի տրվել: Մհերի դեմ ցուցմունք տված անձն էլ էր ասում, որ այդ գումարը տվել է ինչ-որ երրորդ անձի, որը դա պետք է փոխանցեր Մհերին: Առերեսման ժամանակ էլ այդ մարդն ասել է, որ ինքը գումարը Մհերին չի տվել:

- Մինչ հացադուլ հայտարարելը ձեր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունեցե՞լ է:

- Իհարկե, ինքը 2-րդ կարգի հաշմանդամություն ուներ, բացի այդ ինքը միշտ սրտի հետ կապված խնդիր է ունեցել:

- Այս ընթացքում դուք միջնորդե՞լ  էիք, որպեսզի ձեր պաշտպանյալին տեղափոխեն կամ «Դատապարտյալների հիվանդանոց» կամ՝ քաղաքացիական:

- Մենք էլ ենք միջնորդել, ինքն էլ: Հացադուլի 30-րդ օրը ինքը համաձայն էր գոնե տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց» հացադուլից դուրս գա՝ բժիշկների հսկողության ներքո:

- Այսինքն ինքը հացադուլի 30-րդ օրը դիմել էր, որ եթե տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» կդադարեցնի՞ հացադուլը:

- Այո: Շտապօգնությունով տարել են «Էրեբունի» ԲԿ, անհասկանալի պատճառով գտել են, թե ինքը այդտեղ մնալու կարիք չունի, հետ են բերել ՔԿՀ ու ինքը շարունակել է հացադուլը: Մենք որոշեցինք գրավի միջնորդություն ներկայացնելու համար երաշխավորագրեր հավաքենք, որ միջնորդությունը հիմնավորված լինի: Նիստը նշանակվել էր դեկտեմբերի 28-ին, այն, սակայն, հետաձգվել էր, քանի որ գործը ԱԱԾ-ից տեղափոխել էին Քննչական կոմիտե եւ քննիչը գործի նյութերին ծանոթ չէր: Միջնորդությունը քննվել է հունվարի 19-ին, որն էլ, սակայն, դատավորը մերժել է:

- Նախաքննական մարմնի կողմից կալանքը երկարացնելու միջնորդություններ կայացվե՞լ էր:

- Վաղը պետք է երկացնելու միջնորդությունը քննվեր, վաղը նշանակված էր դատական նիստ:

- Պարոն Մակարյան, ի վերջո առաջին ատյանի դատարանը ո՞ր հանգամանքները հաշվի առնելով էր գտել, որ առկա է հիմնավոր կասկած, որ Եղիազարյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները:

- Այդ մարդկանց ցուցմունքները, դրա հիման վրա կալանքի որոշում է տվել, այլ ապացույց չկա:

- ՔԿ-ն նշում է, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Մհեր Եղիազարյանը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Այս պատասխանը ձեզ բավարարո՞ւմ է:

- Իհարկե չի բավարարում, ես ասացի, որ ինքը սրտի խնդիր միշտ ունեցել է, այսինքն, եթե անձը 44 օր հացադուլի մեջ է, սրտի կաթավածից էլ կարող է մահանալ, ինչ-որ մի պատճառից մահանալու է, ես չեմ ասում, որ սովից է մահացել, բայց այդ 44 օրը իր առողջության վրա արդեն անդառնալի ազդեցություն էր թողել:

- 44 օր հետո դադարեցրել էր հացադուլը առողջակա՞ն խնդիրների պատճառով:

- Հացադուլը դադարեցնելու օրը ես գնացել եմ, որ իր հետ հանդիպեմ, ինքը չի կարողացել գալ քննչական սենյակ՝ ընդամենը 20 մետր քայլելու տարածք է: Մինչեւ էդ ինքը դիմանում էր, իր ոտքով գալիս- գնում էր, բայց երբ գրավը մերժվեց, ոնց որ իր դիմադրողականությունը կորավ, էլ չկարողացավ պայքարել:

- Ինչո՞ւ չէիք բարձրաձայնում ձեր պաշտպանյալի հացադուլի եւ առողջական վիճակի մասին:

- Սյունիքում ինքը հայտնի անձնավորություն է ու բարձրաձայնվել է թե՛ իր կայքով, թե՛ «Սյունյաց երկիր» թերթով, ամեն օր ինֆորմացիա է գնացել:

- Դուք հայտարարությամբ հանդե՞ ս եկել եք:

- Ինքը կողմ չէր, որ հայտարարություն լինի, շատ աղմուկ բարձրանա: Ինքը հակված չէր, որ շատ մեծ աղմուկ բարձրացնենք, մտածում էր, որ կլուծվի հարցը: Եղել է, որ առաջարկել ենք այլ լրատվամիջոցներով բարձրաձայնենք, բայց ասում էր՝ պետք չի դեռ:

- Կալանավորվելուց հետո իր մասնակցությամբ քննչական, դատավարական գործողություններ կատարվե՞լ են, թե գործն, այսպես ասած, քնեցված վիճակում էր: 

- Դեկտեմբերի 3-ին, 4-ին, 5-ին ինքը քննչական գործողություններին մասնակցել է ակտիվորեն, առերսումներ են եղել, ցուցմուքներ է տվել, հետո, որ որոշեցին կալանավորել, հացադոլ հայտարարեց ու հրաժարվեց ցուցմունք տալուց, ու դրանից հետո որեւէ բան չի կատարվել, բացի դատական նիստերից:

- Ձեր պաշտպանյալի դեմ միայն 4 անձանց ցուցմունքնե՞րն են որպես ապացույց, թե՝ ապացույցներ եւս կան:

- Տեսեք, դատարանում մենք, բացի այս 4 հոգու ցուցմունքներից, այլ որեւէ ապացույց չենք տեսել: Մեկ էլ գաղտնալսում է եղել ու այդ գաղտնալսման մեջ ինչ-որ բաներ Քննչականն այլ կերպ է մեկնաբանում, մենք՝ այլ: Սա է ամբողջը:

Ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաս­տան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը 2014թ. փետրվարից մինչեւ 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատ­վածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխա­տանքի տեղա­վորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվա­կով նրանցից պահանջել, ստացել եւ առանց որեւէ գործողություն կատարելու խար­դախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչեւ առանձնա­պես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ­:

Գործն այժմ քննվում է Քննչական կոմիտեի վարույթում:

armtimes.com

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25