Միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք. Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ կայացել է Արցախի կառավարության նիստը

16.11.2022 21:17
850

Արցախի Հանրապետության կառավարության նոյեմբերի 16-ին կայացած նիստը վարել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պետական նախարարի գրասենյակից, նիստի ընթացքում ներկայացվել և հավանություն է տրվել «Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին և հարակից նախագծերին: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները:

Անդրադառնալով օրակարգային հարցին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ համաձայն սահմանված ընթացակարգի, բյուջեի նախագիծն այս փուլում պետք է ներկայացվի Ազգային ժողով. «Իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վերանայենք բյուջետային մոտեցումները: Բայց բյուջետային գործընթացն սկսվել էր մինչև իմ պաշտոնավարումը, ուստի հաշվի առնելով ֆինանսական կայունության պահպանման կարևորությունը, այս փուլում պետք է ներկայացնել բյուջեի՝ արդեն իսկ ձևավորված նախագիծն ու առաջիկա ամիսներին աշխատել նոր, ծրագրային բյուջետավորման սկզբունքների հիման վրա կազմված բյուջե մշակելու ուղղությամբ»:

Խոսելով ֆինանսատնտեսական իրավիճակի մասին՝ պետական նախարարը նշել է, որ ստեղծված բարդ պայմաններն այլևս թույլ չեն տալիս աշխատել նախկին ռեժիմով։ Ճգնաժամային իրավիճակը պահանջում է  ճիշտ գնահատել առկա հնարավորություններն ու ռեսուրսները և առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները:

«Մենք լրջագույն խնդիրներ ունենք, այդ թվում՝ բյուջետային մեծ դեֆիցիտ, և այդ խնդիրները լուծելու համար դժվարին, երբեմն անգամ ոչ պոպուլյար որոշումներ պետք  է կայացվեն: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Սա ասում եմ, որպեսզի մենք հստակ պատկերացնենք իրականությունը և հասկանանք, որ միասին պետք է շատ բարդ մարտահրավերներ հաղթահարենք», -ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նիստի ավարտին պետական նախարարը պետական կառավարման մարմիններին և նրանց ենթակայությամբ գործող հիմնարկներին ու  կազմակերպություններին հանձնարարել է մինչև տարեվերջ զերծ մնալ լրացուցիչ գնման գործընթացներ կազմակերպելուց և ֆինանսական նոր պարտավորություններ ստանձնելուց:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22