«Միասնության թեւեր» կուսակցության հայտարարությունը Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ

29.06.2026 21:04
439

Գորիսի ավագանու անդամ, «Միասնության Թևեր» կուսակցության ընտրացուցակով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանը հանդես է եկել բաց նամակով՝ բարձրաձայնելով իր և «Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումների, շանտաժի և ապօրինությունների մասին։

Նույն օրը լրատվամիջոցում հրապարակվել է նաև քոլեջի աշխատակցի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հասցեագրված հաղորդումը հանցագործության մասին, որտեղ ներկայացված են չափազանց մտահոգիչ պնդումներ։

Եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա գործ ունենք ոչ թե աշխատանքային վեճի, այլ շատ ավելի վտանգավոր երևույթի հետ․ սուտ կամ շինծու տեղեկություններ կորզելու, քաղաքականապես անցանկալի անձի դեմ «գործ սարքելու», աշխատակցին շանտաժի ենթարկելու և ճնշելու փորձի հետ։

Ըստ Կարեն Լազարյանի բաց նամակի և հրապարակված հաղորդման՝ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը տևական ժամանակ ճնշումներ է գործադրել քոլեջի հաշվապահի նկատմամբ՝ պահանջելով Կարեն Լազարյանի դեմ ներկայացնել կեղծ բողոքներ և շինծու տեղեկություններ։ Ներկայացվում են նաև պնդումներ «վերևների» տեղյակ լինելու, մարզային պաշտոնյաների հնարավոր ներգրավվածության և աշխատակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումների մասին։

Ավելին՝ ըստ Կարեն Լազարյանի հրապարակած տեղեկությունների, այդ գործընթացների հետևանքով քոլեջի 7 աշխատակից արդեն դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար՝ մտահոգված լինելով, որ իրենք նույնպես կարող են հայտնվել նմանատիպ ճնշումների տակ։

Սա արդեն մեկ անձի հարց չէ։ Սա պետական համակարգի օրինականության, կրթական հաստատության բարոյական մթնոլորտի, աշխատակիցների իրավունքների և քաղաքական հետապնդումների անթույլատրելիության հարց է։

Կրթական հաստատությունը չի կարող վերածվել քաղաքական հաշվեհարդարի լաբորատորիայի։

Տնօրենի աշխատասենյակը չի կարող դառնալ սուտ ցուցմունքներ կորզելու վայր։

Պետական համակարգում պաշտոն զբաղեցնող որևէ անձ չի կարող մարդկանց ստիպել ստել, սպառնալ, շանտաժի ենթարկել կամ իրավապահ համակարգի անունը օգտագործել որպես վախեցնելու գործիք։

Մենք հստակ արձանագրում ենք․ Կարեն Լազարյանի նկատմամբ տեղի ունեցողը չենք դիտարկում որպես մեկուսացված միջադեպ։ Նա Գորիսի ավագանու անդամ է, հանրային ակտիվ դիրք ունեցող անձ և մեր կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու։ Նրա նկատմամբ ցանկացած ապօրինի ճնշում կամ շինծու գործընթաց մեզ համար ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ։

Պահանջում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, իրավապահ մարմինները, Մարդու իրավունքների պաշտպանը և ԿԳՄՍ նախարարությունը անհապաղ ուսումնասիրեն ներկայացված փաստերը և տան իրենց գործառույթներով պայմանավորված հստակ գնահատական։

Մենք կանգնած ենք Կարեն Լազարյանի կողքին։

Կանգնած ենք նաև այն աշխատակիցների կողքին, ովքեր հրաժարվել են սուտ խոսել և մարդու նկատմամբ «գործ սարքելու» գործիք դառնալ։

Սուտ ցուցմունքներով, շանտաժով, սպառնալիքով և պաշտոնեական լծակներով մարդկանց կոտրելու փորձերը չեն կարող մնալ անպատասխան։

Միասնության թևեր/Wings of Unity

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06