«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ներկայացնում է 6 քայլ՝ խաղաղության երաշխավորման համար

25.03.2026 23:46
387

✅Քայլ 1․ Կստեղծվի ՀՀ վարչապետին առընթեր ռազմական բարեփոխումների հանձնաժողով։

✅Քայլ 2․ Մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին Հանձնաժողովի մշակած ծրագրի հիման վրա կապահովվի՝ զսպման լիարժեք կարողություններ, իսկ պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին՝ ռազմական հավասարակշռություն։

✅Քայլ 3. Մինչև հանձնաժողովի կողմից ծրագրի մշակումը օրենքով կսահմանվի, որ պաշտպանության ծախսերը չեն կարող ՀՆԱ-ի 8 տոկոսից պակաս լինել։ Պաշտպանական ծախսերից տարեկան կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտադիր կուղղվի հայաստանյան ընկերություններից գնումների համար՝ արագացնելու համար մեր ներքին ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը։

✅Քայլ 4. Երկիրը մշտապես պատրաստ կլինի պաշտպանության, որովհետև պետությունը, հասարակությունը և տնտեսությունը, կգործեն որպես մեկ համադրված համակարգ։

✅Քայլ 5. Ճշմարտության բացահայտման և պատասխանատվության սահմանման համար անմիջապես կհանրայնացվի 2016թ․ քառօրյա և 2020 թ․ 44-օրյա պատերազմների վերաբերյալ ԱԺ զեկույցները։

✅Քայլ 6. Կստեղծվեն խելամիտ սահմաններ ու թվային պաշտպանություն՝ ավտոմատացված ցանկապատով և մարդու անմիջական ներգրավման նվազեցմամբ։ Կգործի եռաշերտ բանաձև՝ ավտոմատ հայտնաբերում իրական ժամանակում ազդանշան արագ արձագանք։ Կստեղծվի տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու կարողություններով օժտված բանակ։

Միասնության թևեր/Wings of Unity

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01