Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է Թեհրանից. Դոնալդ Թրամփ

05.08.2018 19:49
1247

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը կախված է Թեհրանից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը Թրամփը, մասնավորապես,  գրել է. «Իրանի ու նրա տնտեսության վիճակը գնալով վատանում է  եւ արագ տեմպերով: Կհանդիպեմ, թե ոչ, կարեւոր չէ: Ամեն ինչ կախված է նրանցից:

Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարել էր Իրանի նախագահ  Հասան Ռուհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամության մասին: Ավելի ուշ պետքարտուղար  Պոմպեոն նշել էր, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը կողջունի, եթե Թեհրանն այդուհանդերձ իրականացնի որոշ նախնական պայմանավորվածություններ: 

Հուլիսի 31-ին , սակայն, Պետքարտուղարության մամլո խոսնակը հստակեցրել էր, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը աջակցում է երկրի ղեկավարի առաջարկությանը, միեւնույն ժամանակ նշելով, որ առայժմ երկկողմ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ չեն նախանշվում:

Նախագահ Թրամփը օգոստոսի 1-ին կարծիք էր հայտնել, որ Թեհրանը տեսանելի ապագայում կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, միեւնույն ժամանակ, Թրամփը խոսել էր որեւէ կոնտակտից Իրանի հրաժարման հնարավոր սցենարի մասին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40