Միկրոբիզնեսը հարկային առումով կլինի արտոնյալ պայմաններում. ՀՀ վարչապետ

23.08.2018 11:36
1194

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկային մարմիններին հանձնարարել է, որ միկրոբիզնեսի և արտադրության նկատմամբ իրականացվի մեղմ վարչարարություն: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միկրոբիզնեսի և արտադրանք թողարկող ընկերությունների նկատմամբ պետք է լինի մեղմ վարչարարություն: «Սա իմ մոտեցումն է: Ուզում եմ ասել, որ Հարկային օրենսգրքում կլինի մի կարևոր փոփոխություն, որն աջակցություն է փոքր բիզնեսին: Մենք փոքր բիզնեսի համար, որը տարեկան մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունի, կսահմանենք, ըստ էության, սիմվոլիկ հարկ: Փաստացի դա համարյա կլինի հարկի բացակայություն: Խոսքը շրջանառության հարկի մասին է: Այսինքն, միկրոբիզնեսը կլինի հարկային առումով արտոնյալ պայմաններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց նաև, թե ինչ գաղափարներ են քննարկվում կառավարությունում: «սրանք նախագաղափարներ են, ես խնդրում եմ սրանք չշփոթել արդեն կայացված որոշումների հետ: Կա այսպիսի գաղափար: Օրինակ՝ եթե մեկն ունի 100 հազար դոլար կամ 50 հազար դոլար, ինքը կարող է մտածել ինչ-որ բիզնես ստեղծելու մասին, բայց եթե մեկն ունի 3 հազար դոլար կամ 5 հազար դոլար և ցանկանում է այդ փողը ինչ-որ տեղ ներդնել, ինքն այսօրվա դրությամբ այդպիսի հնարավորություն չունի: Մնում է միայն բանկային ավանդի տարբերակը, սակայն դա պասիվ գործունեություն է: Մենք կարծում ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ ներդրումներ անելու հնարավորություն պետք է ունենան և այս առումով կարևորում ենք ֆինանսական շուկայի այնպիսի ընկերությունների գոյությունը, որոնք արժեթղթեր են թողարկում, որտեղ քաղաքացիները կարող են արժեթղթեր գնել՝ այդպիսով մասնակցելով բիզնեսին փոքր ներդրումներով»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հաջորդ գաղափարը ներդրումների հայկական հիմնադրամի ստեղծման մասին է, որտեղ էլի կոմերցիոն, բայց շատ մատչելի տոկոսներով փորձ արվի վարկավորել բիզնեսը: Սրանք գաղափարներ են, որոնք քննարկվում են, որոնց հետ կապված կան խնդիրներ և բարդություններ, սակայն ուղղություններ են, որոնց մասին մենք մտածում ենք»,- ընդգծեց վարչապետը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40