Միլիոններ՝ կինոյին. ԿԳՄՍՆ-ն արդեն 10 դրամաշնորհ է շռայլել իշխանական պատգամավորի ամուսնու ղեկավարած հիմնադրամին

18.02.2026 21:52
506

Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին առաջին պայմանագիրը կողմերի միջև կնքվել է հունվարի 21-ին, պայմանագրի գինը կազմել է շուրջ 204 միլիոն 515.000 դրամ։

Գումարի շրջանակում, ըստ պայմանագրի, պետք է կազմակերպվեն միջոցառումներ, այդ թվում՝ հոբելյանական, կինոժառանգության ֆիլմերի տարածում, կինոտարեգրության արտադրություն, որոշակի գումար էլ պետք է ուղղվի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնին, և այլն։

2026 թվականի հոբելյարներն են՝ Դավիթ Մուրադյանը, Ռոման Բալայանը, Յուրի Բաբախանյանը, Լաերտ Պողոսյանը, Հենրիկ Մարանջյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Կիմ Արզումանյանը, Արման Կոթիկյանը։ Նշանավոր իրադարձությունների, հիշարժան օրերի մասին արձանագրման մեջ էլ նշվել է «Նամուս» ֆիլմի 100-ամյակի, Հայ կինոյի օրվա, Տեսաձայնային ժառանգության համաշխարհային օրվա և Կինոյի միջազգային օրվա մասին։

Նախարարությունից հաջորդ դրամաշնորհը հիմնադրամը ստացել է փետրվարի 5-ին. պայմանագրի գինը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ, որն ուղղվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի Եվրոպական կինոշուկային Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը։ Մասնակիցների քանակը 4-ն է եղել, թե ովքեր են՝ չի ներկայացվել պայմանագրում։ Ամեն դեպքում, նշվել է, որ նրանք Բեռլինում կլինեն փետրվարի 11-19-ը։

Փետրվարի 12-ին այս կինոփառատոնով է ազդարարվել նոր կինոտարվա մեկնարկը։

Դրամաշնորհի մյուս պայմանագրերը կնքվել են նույն օրը՝ փետրվարի 13-ին՝ հիմնականում կարճամետրաժ մի քանի ֆիլմերի արտադրության նպատակով.

19 միլիոն 800.000 դրամ արժողությամբ պայմանագրով հիմնադրամը նախատեսում է իրականացնել «Տուն-Տունիկ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը,

6 միլիոն 760.000 դրամ արժողությամբ պայմանագրով՝ «Վահագնն ու վիշապը» կարճամետրաժ ֆիլմի ստեղծումը,

15 միլիոն 600.000 դրամ արժողությամբ պայմանագրով՝ «Մեղր» ֆիլմի,

3 միլիոն 600.000 դրամ էլ հիմնադրամը ստացել է «Երկու լուսին» ֆիլմի համար,

33 միլիոն 600.000 դրամ՝ «Մեր առջև» ֆիլմի համար,

14 միլիոն 330.000 դրամ՝ «Մի գդալ սեր» ֆիլմի համար,

9 միլիոն 600.000 դրամ՝  «Լորկայի վերջին երազը» ֆիլմի համար,

19 միլիոն 800.000 դրամ՝ «Ընկերություն» ֆիլմի արտադրության համար։

Հիշեցնենք, որ Կինոյի հիմնադրամի տնօրենն «Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինն է՝ Դավիթ Բանուչյանը։

2024 թվականին պարզ դարձավ, որ Կինոկենտրոնի փոխարեն գործելու է Հայաստանի կինոյի հիմնադրամը, իսկ արդեն հուլիսից նորաստեղծ հիմնադրամի տնօրենի պաշտոնը ստանձնեց Բանուչյանը։

168.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21