Մինչ այս օդ կրակելու դեպքեր եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ, այսօր ունենք թիրախային կրակոց․ Վահրամ Պողոսյանը՝ ՊԲ զինծառայողի վիրավորվելու մասին

13.01.2021 20:21
1207

Տեղի է ունեցել հրադադարի պահպանման եռակողմ հայտարարության խախտում, եղել է թիրախային կրակոց։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառալով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախում զինծառայողի վիրավորման դեպքին։

«Մինչ այս դեպքեր են եղել օդ կրակելու, սակայն դիրքերի ուղղությամբ չեն եղել, իսկ այսօր ունենք թիրախային կրակոցի դեպք, որը դատապարտում ենք, և այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար»,-ասաց նա։

Նա նշեց, որ դեպքի մասին տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը և ակնկալում են պատշաճ քննություն։ «Պետք է բոլոր ջանքերը գործադրենք՝ նման սադրանքները բացառելու ու տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար»,-նշեց նա։

Ըստ Պողոսյանի՝ Ադրբեջանի կողմից այս սադրանքը մեկ անգամ ևս հաստատում է, որ խաղաղ գոյակցությունը անհամատեղելի է, և տվյալ պարագայում լուծումը կարող է լինել Արցախի կարգավիճակի՝ հնարավորինս արագ հստակեցումը։ «Այս պարագայում խաղաղության երաշխիքները բավականին նվազ են։ Սրանով նաև Ադրբեջանի կողմից լրջորեն վտանգի տակ է դրվում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը»,-ասաց Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01