Վարչապետն անդրադարձավ «Նեմեսիս»-ի արձանի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից օդային տարածքը թռիչքների համար փակելուն

03.05.2023 18:49
916

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի տեղադրումից հետո Թուրքիայի կողմից օդային տարածքը Հայաստանի թռչքների համար փակելուն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ «Նեմեսիս»-ի հուշարձանի կառուցումն անգամ ուշացած էր: «Մենք այս տնտեսական թվացյալ ինտեգրման կամ ապաշրջափակման նպատակով ի՞նչ գին ենք վճարում, ի՞նչն ենք զիջում, որ զարգանանք»,-հարցրեց  Ավետիսյանը:

Վարչապետն այս հարցի կոնտեքստում անդրադարձավ հայրենասիրության մոդելին:

«Այնպես չէ, որ տարբեր ուղղություններով մեր գնալ-գալու վրա արձանները չեն  ազդում: Օրինակ՝ մենք առերեսվո՞ւմ ենք, թե այդ հարաբերությունների վրա ժամանակին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն ինչ ազդեցություն է ունեցել: Այդտեղ մենք լուրջ խնդիրներ ունեցել ենք և շարունակում ենք ունենալ: Այնպես չէ, որ միայն Արևմտյան ուղղությունից ենք մենք արձանների հետ կապված հարցեր ստանում»,-ասաց Փաշինյանը:

Ապա նա հավելեց. «Մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած: Եվ այդ ռազմավարական ընտրությունը հնարավոր չէ առանց սոցիալ-հոգեբանական ոլորտում առերեսվելու և ռեֆլեքսիայի ենթարկվելու»:

Անդրադառնալով պատգմավորի դիտարկմանը, որ այդ արձանն անգամ ուշացարած էր՝ վարչապետը հարցրեց, թե, օրինակ, եթե նման արձան ՀՀ-ում չլիներ, դրանից ի՞նչը կտուժեր և ի՞նչ կշահեր Հայաստանը: 

Իսկ, թե ինչո՞ւ է արձանը տեղադրվել՝ վարչապետը պատասխանեց՝ մի պարզ պատճառով. «Այդ նախաձեռնությունները եղել են 2020թ դեկտեմբերից 2021-ի ապրիլի շրջանում: Եվ բոլորը մտածել են, որ այդ «դավաճանության» ընդհանուր տրամաբանության մեջ, որ չհամաձայնվենք, մեզ կասեն՝ դուք դավաճան եք: Մենք բոլորս ըստ էության առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ՝ այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք իրականում մեր երկրի պետական ու ազգային շահերն անընդհատ դավաճանում ենք…»:

Նա շեշտեց՝ կա խնդիր և դա Հայաստանի խնդիրն է,և նրանք, որոնք Հայաստանի ճանապարհները փակում են, ընդհանրապես ոչ մի խնդիր չունեն, եթե անգամ ունեն, ապա այդքան խորը չեն:

Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: Հուշարձանի վրա Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի, Արտաշես Գևորգյանի, Միսաք Թորլաքյանի, Ստեփան Ծաղիկյանի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Եզդանյանի, Արա Սարգսյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի անուններն են։

«Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած  այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի  հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով: 

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

25.07.2026 21:08

Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա

25.07.2026 21:05

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

25.07.2026 15:56

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

25.07.2026 15:43

«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան

25.07.2026 11:31

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

24.07.2026 20:43

ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքը

24.07.2026 19:05

Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են

24.07.2026 17:05

Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

24.07.2026 14:44

Նոր գիտակրթական ծրագիր՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախաձեռնությամբ

24.07.2026 14:30

Արաղչին քննադատել է Թրամփի հայտարարությունը՝ իրանական ակտիվների բռնագրավման միջոցով նավերին հասցված վնասը փոխհատուցելու մասին

24.07.2026 14:15

Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու մասին

24.07.2026 13:42