Մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի առվից, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան. Սիփան Փաշինյան

14.09.2020 11:26
1180

«Սիրելի հայրենակիցներ, Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահի օգնությամբ, սահամանապահ Դովեղ գյուղում շատ կարևոր խնդիր ենք լուծում:

Գյուղում տնամերձ հողամասերը 42 հա են, որից մոտ 5 հա ոռոգվում է ինքնահոս եղանակով։ Գյուղի տնամերձ հողամասերում առկա է ոռոգման ներքին ցանց, սակայն ջրի սակավության պատճառով 37 հա տնամերձ հողամասերից մշակվում են միջինացված 10%-ի չափով։ Նշված տարածքները լիարժեք մշակելու համար անհրաժեշտ էր վերագործարկել «Նոյեմբերյան» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող գյուղի պոմպակայանը:

Գյուղամիջով դեպի Ադրբեջան հոսող առուն, որից երկար տարիներ գյուղացիներն, ըստ էության, չեն կարողացել օգտվել, հիմա կկարողանան, և հուսանք` կմշակեն տնամերձ հողատարածքներն ամբողջությամբ:

Աշխատանքները դեռ ընթանում են, մնում են վերջին շտրիխները: Շուտով ավարտին կհասնենք, որից հետո մինչև մեր ժողովուրդը լիարժեք չօգտվի, ջուր չի հոսի դեպի Ադրբեջան:

Մեկնարկը տվեցինք Թաթուլ Հակոբյանի հետ, ում հայրը սովետական տարիներին մեծ ներդրում է ունեցել այս պոմպակայնը կառուցելու գործում»,-նշել է նա:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40