ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացնի խաղաղապահների զորավարժություններ

01.11.2021 14:31
1023

Նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2021» խաղաղապահ զորավարժությունները։

ՀԱՊԿ-ը նոյեմբերի 8-ից 12-ը Ռուսաստանի տարածքում կանցկացնի խաղաղապահների զորավարժություններ

 Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը, այսօր լրագրողներին հայտնել են Համատեղ զորավարժությունների մամուլի կենտրոնում։

Նշվում է, որ Կազանի զորավարժարանում ՀԱՊԿ զորքերի խմբավորումը (Հավաքական ուժեր) կմշակի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման խնդիրները։

Նրանք պարզաբանել են, որ հիմնական խնդիրները լինելու է ՀԱՊԿ Հավաքական ուժերի հրամանատարության և վերահսկման մարմինների հմտությունների կատարելագործումը զորքերի կազմակերպման և ղեկավարման գործում։ Նախատեսվում է նաև բարելավել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող զորամասերի և ստորաբաժանումների համախմբվածությունը։

Գործնական վարժանքներում խաղաղապահ ուժերը կիրականացնեն գործողություններ բլոկխոստում, առաջադրանքներ փախստականների ճամբարում, մարդասիրական պարագաներով շարասյունների ուղեկցում, բնակավայրերի արգելափակում, «գրոհայինների» կողմից գրավված շենք գրոհելու, ինչպես նաև «պատանդների» ազատ արձակում, տուժածներին օգնության տրամադրում։

Զորավարժություններին կներգրավվեն կազմակերպության երկրների ռազմական կոնտինգենտները, ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության օպերատիվ խմբերը, ներքին գործերի մարմինները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Զորավարժությունների եզրափակիչ փուլին հրավիրված են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, Սերբիայի, Ուզբեկստանի և Մոնղոլիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՐՑԱԽՊՐԵՍ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34